«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի մասին նոր տեղեկություններ է հայտնել
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է վնասվածքից ապաքինվելուն, հաղորդում է Sport24-ը:
«Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն:
Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 շաբաթից: