Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Միջազգային
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և պաշտոնատար այլ անձինք։
Հիշեցնենք, որ մինչ այդ, Գերմանիայի նախագահը տարածաշրջանային այցով գտնվում էր Հայաստանում։