Ռոնալդուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ
Սպորտ
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ 40-ամյա պորտուգալացին դիտարկում է «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը չերկարաձգելու հնարավորությունը, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ռոնալդուն ցանկանում է մասնակցել 2025 թվականին կայանալիք Աշխարհի ակումբային նոր առաջնությանը, որին սաուդյան ակումբը չի կարողացել որակավորում ստանալ։
ՖԻՖԱ-ն Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ հունիսի 1-ից 10-ը կբացի հատուկ տրանսֆերային պատուհաններ, իսկ Ռոնալդուն հնարավորություն կունենա մեկ մրցաշարի պայմանագիր կնքել թիմի հետ։