Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը բոլորի ներկայությամբ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել

Քրեական

Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ առանց որևիցե պատճառաբանության բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մաշտոցի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա  Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ