ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է MIX FIGHT 57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ 11 ՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 9֊Ը ՀԱՂԹԵԼ ԵՆ
Սպորտ
Մարտի 30-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 միջազգային մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթել են իրենց մենամարտերում։ Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Արցախցի Դավիթ Խաչատուրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին, Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին, Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մոհամմադ Չերաղիին։ Արցախցի Արման Ավանեսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ալի Արյաելին։ Վանաձորցի Արմեն Օհանյանը խեղդող հնարքով հաղթել է Մոհամմեդռեզա Միրզային, Հայկ Վիրաբյանը պարտվել է Մեհրաբան Ֆարհադիին, Գագիկ Հայրապետյանը k1-ի կանոններով նոկաուտի է ենթարկել Մազահեր Ջաբարիին, Կառլեն Թևոյանը k1-ի կանոններով հաղթել է Ալի Աստարակիին, Հրաչ Սուքիասյանը պարտվել է Ամիրհույսեյն Ռասուլիին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ




