«Հրապարակ». ՔՊ-ում շոկի մեջ են. վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում: Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները:
Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
