Ձեր մեջ միշտ վառ պիտի մնա սիրո ջահը . Հայտնի փաստաբանի խորհելու գրառումը

ԴԱՍ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ
Ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել է:Ամուսնանալն ու բաժանվելն անգամ օրենքի ուժով հեշտացվել է:Իրավապաշտպանի տարիների փորձս ասում է,որ հիմնականում փորձում են իրենց խնդիրների լուծումը տեսնել ամուսնալուծվելու մեջ,որը որպես կանոն խաբկանք է և նշանակում է մեջքով շրջվել առօրյա խնդիրներից:
Հարկավոր է իմանալ.ԱՍՏՎԱԾ ՍԷՐ Է,սակայն ՆԱ քեզ ու քո ընտանիքը կդադարի պաշտպանելուց ,երբ ենթադրյալ գիտակցությունդ առաջ է ընկնում սիրուց,որտեղ արդեն դու պարտվում ես:Երբ ՍԷՐՆ ընթանում է ամեն ինչից առաջ.միմյանց քննադատելը դառնում է կառուցողական,իսկ երբ քննադատում ես,հետո նոր սիրում,այն դառնում է անիմաստ ու արհեստական:ԵՎ իմ կյանքի փորձից կփաստեմ հետևյալը.ձեր մեջ միշտ վառ պիտի մնա սիրո ջահը ,որը պետք է լինի պարտադիր ձեզանից առաջ որպես փարոս,որպես ուղեցույց,ու,քանի դեռ գնում եք նրա ետևից մի վախեցեք ոչ ապագայից,ոչ էլ ափսոսացեք անցյալը և հասեք կատարելության այն մակարդակին,որպեսզի ձեր խնդիրները ոչ թե բերի ամուսնալուծվելու,այլ դրանց լուծումը հնարավորություն տա ձեզ զարգանալու:
Լևոն Բաղդասարյան www.levgroup