Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների

Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին❗️

Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է.

1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.

2. Կոմունիստական կուսակցություն-8 մանդատ.

3. Մեր քաղաքը-6 մանդատ.

4. Իմ հզոր համայնք-3 մանդատ.

5. Մայր Հայաստան-2 մանդատ.

 

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է

 

քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։

 

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն:

 

ԲԱՅՑ

 

Առկա է ավագանու նիստի կայանալու հարց

 

Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։

Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։

(Եւ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։)։

Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ