Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները

Չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա. Կորյուն Սիմոնյան

Թեմա

Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո՝ տեսախցիկների առաջ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ նույն ինքը Նավակ Ճոճողը, հարձակում է գործել «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրող Կորյուն Սիմոնյանի վրա: Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, կռիվ հրահրել, անպարկեշտ վարքագիծ է դրսեւորել, նաեւ փորձել է քաշքշել լրագրողին: Պատգամավորը, ինչպես նաեւ նրան ուղեկցող անձը, եղել են անսթափ վիճակում, ինչ-որ բանի ազդեցության տակ: Տարածքում գտնվող ոստիկանները չեն միջամտել վիճաբանությանը եւ դիտորդի դերում են եղել: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

— Ողջ հանրությունն ականատես եղավ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի լկտի պահվածքին Ձեր հանդեպ: Լրագրողական համայնքը պահանջում էր պատգամավորից, որ ներողություն խնդրի: Արդյոք դա բավարար կլինի՝ միջադեպը փակված համարելու համար:

— Ինձ Վիլեն Գաբրիելյանի ներողությունն առհասարակ պետք չէ, ես համոզված եմ, որ այդ վարքագծով անձն ընդհանրապես չի կարող պատգամավորի պաշտոն զբաղեցնել։ Վիլեն Գաբրիելյանը պետք է վայր դնի մանդատը, իսկ իրավապահ մարմինները պետք է հարուցեն քրեական վարույթ՝ նրա խուլիգանական վարքագծին քրեաիրավական գնահատական տալու համար։

— Կան տեսակետներ, որ Վիլեն Գաբրիելյանն իրականում հարբած չէր, այլ թմրանյութի ազդեցության տակ էր: Դուք նրա հետ կարճատեւ շփում ունենալիս ի՞նչ տպավորություն ստացաք:

— Ես ոչինչ չեմ բացառում, Վիլեն Գաբրիելյանը ակնհայտ անսթափ էր։ Դրա համար եմ ասում, որ պետք է հարուցվի քրեական վարույթ, որպեսզի պարզվեն այդ բոլոր հանգամանքները, եւ եթե պարզվի, որ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել, ապա դրա համար եւս պետք է պատասխանատվություն կրի։

— Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, արդյո՞ք դիմելու եք Ազգային ժողովին, օրինակ, էթիկայի հանձնաժողով ձեւավորելու համար կամ դիմելո՞ւ եք դատարան՝ Ձեր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով:

— Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցով միանշանակ դիմելու ենք, մոտ ապագայում նաեւ լրագրողների ստորագրահավաք կիրականացնենք այդ հարցով։ Պատգամավորի լկտի վարքագիծը պետք է համապատասխան գնահատականին արժանանա, իսկ եթե այն մնա անպատասխան, ապա մոտ ապագայում չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա։

— Մինչ այս պահը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից կապ հաստատե՞լ են Ձեզ հետ կամ որեւէ պատկան մարմնից, իշխանական պատգամավորներից փորձեր եղե՞լ են միջադեպը հարթելու համար:

— Ես տեսանյութը ուղարկել եմ ՄԻՊ խոսնակին, սակայն մինչ այժմ ՄԻՊ-ից արձագանք չեմ ստացել։ ՔՊ-ականներից եւս որեւէ արձագանք չկա, հավանաբար չգիտեն, թե ինչպես անդրադառնան Վիլեն Գաբրիելյանի պահվածքին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված