Փարաքարում ընտրություններին մասնակցել է ընտրողների 55%-ը․ Մեսրոպ Առաքելյան

Նախնական տվյալներով Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11528 ընտրող (55%)։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրապ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում քվեարկությունը 20:00-ին ավարտվել է:
Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։