Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից

Սենց չեն պայքարում, սաղ սուտ ա, մեզ խաբում են. իրավապաշտպան

Թեմա

Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքի ավարտին, երբ դեռ որոշվում էր՝ մնան, թե գնան, բարձրախոսով փորձ արեց ներկաներին դիմել միջազգային իրավապաշտպան ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը հայտնի է տեւական ժամանակ կառավարության դիմաց միայնակ ակցիաներ իրականացնելով: Սակայն, հանրահավաքի կազմակերպիչները միջամտեցին եւ ոստիկանությանն էլ հորդորեցին հեռացնել նրան տարածքից: Ինչ  էր ուզում ասել` «Իրավունք»-ը փորձեց պարզել նրանից:

— Գիտեք, 5 տարի է` մեր ժողովրդին սուտ են ասում, ու այդ ստերի հետեւանքով մենք հողեր ենք կորցնում ու հայտնվել ենք այս վիճակում: Իմ ասածն այն էր, որ քանի այսքան մարդ է հավաքվել, պետք է խնդիրը լուծենք: Իսկ եթե՝ ոչ, ասեմ, թե ինչ է լինելու հետո: Ժողովուրդը գործերով է ընկնելու, նորից չեն գալու մասնակցեն ցույցերի ու այդ ժամանակ էլ ասելու են՝ տեսաք, ուզում էինք մի բան անեիք, ժողովուրդը չհավաքվեց: Պարզապես, կազմակերպիչներն էլ հույս չունեին, որ այդքան մարդ կհավաքվի: Մարդիկ հավաքվել էին, պատրաստ էին պայքարի, բայց իրենց ասացին՝  գնացեք տներով, սա սխալ էր: Նույնն արեց Բագրատ սրբազանը: Փոխանակ ասեր՝ գնացեք դեպի կառավարության շենքերի մոտ, դռները փակեք, թող Նիկոլ Փաշինյանն իր կամքով թողնի աթոռը, ասաց՝ գնանք Մեսրոպ Մաշտոցի պողոտա, ման գանք: էդ ման գալու խաթր ժողովուրդը էլ չի ուզում մասնակցի հանրահավաքների:  Որպես մարդ, որը 5 տարի է կանգնում է կառավարության դիմաց ու ակցիաներ է իրականացնում, ասեմ, թե ինչպես է պետք պայքարել: Պետք է առավոտյան` ժամը 10:00-ից, գալ ու պայքարել այնքան՝ մինչեւ ձեր հարցը չլուծվի, ոչ թե գալ 5 րոպե կանգնել լրագրողների առաջ, նկարվել, թե՝ տեսեք, եկել ենք, որ իրենց հեռուստացույցով ցույց տան, իրենք էլ ասեն, որ իբր գործ արեցին: Այսպես չեն պայքարում, էս սաղ սուտ է, էս ժողովրդին ուղղակի խաբում են: Մենք կարող ենք հաղթել, եթե պայքարելը չդադարենք, հրապարակից չգնանք ոչ մի տեղ:

Ես երկար տարիներ Ռուսաստանում եմ ապրել, բայց այս 5 տարի է գալիս-գնում եմ, որովհետեւ իմ սիրտը ցավում է, որ իմ հայրենիքը, իմ հայ ժողովուրդն այս վիճակում է: Այսօր Արցախը տվեցին, վաղը տալու են Ջերմուկը, մյուս օրը Սյունիքն են տալու, Սեւանը: Այս գործընթացը կանգ չի առնելու, եթե միջանցքը բացեն, թուրքերը մտնելու են ու իրենց Թուրանն են այստեղ սարքելու, հայ ժողովրդին ոչնչացնելու են ու մեզ թողնելու են առանց հայրենիքի: Ու այսօրվա օրով ամենավիրավորականն այն է, որ ես իմ հետեւորդներին սոցցանցերում կոչ եմ անում գալ հրապարակ, Արցախի ժողովրդի համար պայքարել, ուրեմն՝ ինձ էլ պետք է ձայն տալ, որ կարողանում առկա խնդիրների մասին բարձրաձայնել: Իսկ եթե իմ բերանը փակում են, ուրեմն՝ իրենք պլանավորված են ամեն ինչ անում, ուրեմն՝ իրենց պետք էր մարդկանց  ուղղակի ցրել, որ պայքարը չստացվի, ու էլ Արցախի ժողովուրդը չուզենա հավաքվել: Էլեմենտար մի բան ասեմ, դուրս են գալիս հարթակ ու սկսում են տեքստը կարդալ, արդյո՞ք սա հարգանք է Արցախի ժողովրդի հանդեպ, այսպե՞ս են պատրաստվել հանրահավաքին: Եթե դա իրենց մտքերն են, ինչի՞ համար են կարդում: Իսկ եթե կարդում են, թող կարդա այն մարդը, ով այդ տեքստը գրել է իրականում, եւ ով ուզում է այնպես անի, որ այս մարդիկ էլ չգան հավաքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված