«Ախուրյանցին ի՞նչ գործ ունի այստեղ քվեարկի». Միջադեպ տեղամասում
Թեմա
Գյումրիում 31/53 տեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկության գա ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, քիչ առաջ քաղաքացիներից մեկը տեղամասում հայտարարեց, որ քվեարկելու է եկել մեկը, որ Ախուրյանի բնակիչ է:
«Ախուրյանցին ի՞նչ գործ ունի այստեղ»,- հայտարարեց նա, իսկ արդեն դրսում ասել է, որ այդ անձը ախուրյանցի է, այնտեղ է ապրում:
Բացի այդ, այստեղ եւս մի միջադեպ եղավ. Մի երիտասարդ քվեարկլու էր եկել տարեց մարդու հետ, ասաց, որ տարեցը չի կարող քվեարկել, քանի որ խնդիր ունի և ինքը պետք է օգնի, թեեւ արտաքինից որեւէ խնդիր չէր երեւում: Նրանք միասին քվեարկեցին, դուրս եկան: