ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Սպորտ
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից Iravunk. com - ի մարզական թղթակցին խորը վշտով տեղեկացրին, որ 68 տարեկան հասակում երկրային կյանքից հեռացել է Հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը, ՀՀ վաստակավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա երկար տարիներ աշխատել է տարբեր մարզական ընկերություններում, պատրաստել բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։ Նրա սաները դարձել են ինչպես ԽՍՀՄ չեմպիոն ու մրցանակակիր, այնպես էլ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների հաղթող ու մրցանակակիր։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի մեծ ցավը, փաստելով, որ նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։ Վարդան Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա այսօր մարտի 30֊ին, ժամը 17։00֊20։00 ֊ն,քաղաք Երևան, Հավերժություն սգո սրահում, /Էզրաս Հասրաթյան 9/։
Ցավակցում ենք հարազատներին, մարզասերներին, սաներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ