Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում (տեսանյութ)
Սպորտ
Մոլդովայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Շերիֆը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Պետրոկուբի» հետ։
«Շերիֆի» կազմում միակ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը՝ բացելով գոլերի հաշիվը մոլդովական Սուպերլիգայում։