Տեսակետ Արթուր Արմինի «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի շուրջ. Արամ Մկրտչյան
Մշակութային
Արթուր Արմինի «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմը դիտելուց հետո ես սկզբում նպատակ չունեի հոդվածով հանդես գալ, սակայն Համլետ Մարտիրոսյանի դիտարկումներն ու Արթուր Արմինի պատասխանը պատճառ դարձան, որպեսզի փոխեմ սկզբնական դիրքորոշումս և հանդես գամ հոդվածով։ Հստակ է նաև մի բան, այս ֆիլմը հնարավորություն է տվել մասնագետներին՝ հեղինակի կողմից առաջադրված կոնցեպտը քննել մեկ այլ տեսանկյունից։
Ֆիլմը, անկասկած, հագեցած է իմացական խորը շերտերով, իսկ հագուստների և իրերի վերականգնումները անգնահատելի շտեմարան են Վանի հայկական կայսրության ժամանակաշրջանի պատմական ծիսական թեման ավելի հարստացնելու համար։ Անշուշտ մարդկային և ինտելեկտուալ մեծ միջոց է դրվել այս նախագիծը ֆիլմի տեսքով մեզ հասցնելու համար, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Արթուր Արմինին։
Շնորհակալություն թիմի բոլոր մասնագետներին, գիտնականներին և դերասաններին, ովքեր իրենց հոգին ու գիտելիքները են ներդրել ֆիլմի ստեղծման մեջ, ովքեր իրենց մասնագիտական ու հոգևոր կարողությամբ վերկանգնեցին անցյալի պատկերը։
Անկախ որևէ կողմի գնահատականներից և վերաբերմունքներից այս ֆիլմն արդեն ծնվել է և հանդիսանում է Արթուր Արմինի անշահախնդիր և յուրահատուկ դպրոցի հիմնասյուներից մեկը, ցույց է տալիս ինչպես համախմբվել բարձր նպատակի շուրջ։ Նշեմ, որ Արթուր Արմինը, Ալեքսանդր Վարպետյանը, Համլետ Մարտիրոսյանը իրենց տարբերություններով, ժամանակակից հայագիտական դպրոցների բանախոսությունը ներկայացնող լավագույն մասնագետներն են։ Նաև ավելացնեմ, որ ինքս երկու մենագրության, մի քանի տասնյակ գիտահանրամատչելի, գիտական և վիքիպեդիա հանրագիտարանի հոդվածների, հայերեն և ռուսերեն լեզուներով տասնյակ հայագիտական գիտահանրամատչելի տեսահաղորդումների և հինգ այլ բովանդակու թյան գրքերի հեղինակ եմ։
Հիմա ըստ էության․ ելնելով ֆիլմի մեջ ներկայացված պատմական, կրոնական, մաթեմատիկական և երկրաչափական նաև միստիկ կամ էզոթերիկ դրույթներից՝ ֆիլմում հնչեցրած նյութի վերաբերյալ ներկայացնում եմ իմ դիտարկումները։
Դիտարկումներ
1․ Իմ կարծիքով, հեղինակին հաջողվել է ֆիլմի միջոցով ցույց տալ իր կատարված խորքային ուսումնասիրությունների արդյունքը, սակայն չի հաջողվել ամբողջությամբ պահպանել «Նիկոմաքոսյան էթիկայի»[1] «ոսկե միջինի» սկզբունքները։
Նկատվում է ծայրահեղությունների հակումը։ Որոշ եզրակացություններ ներկայացվում են որպես բացարձակ ճշմարտություններ, մինչդեռ այդ եզրակացությունները հարաբերական են և կախված են կոնկրետ իրավիճակից։ Զուգահեռ մեկնաբանություն- ների սկզբունքը, ոչ միշտ է հաջողված։
2․ Ֆիլմում Ուրարտուի հիմնադիր հայտարարվեց Սարդուրը կամ ինչպես ֆիլմում է ասվում Զադուր առաջինը։ Պատմագրությունից հայտնի է, որ առաջին արքան Արամեն[2] է, ապա Լուտուպին, իսկ ահա Սարդուրը երրորդն է, ով պայմանականորն համարվում է Սարդուր առաջին։ Եթե հեղինակը օրակարգ է բերել Սարդուր անվան Զադուր ձևը և Ուրարտուի հիմնադիր է ներկայացնում Զադուրին, ապա ճիշտ կլիներ տալ մեկնաբանունթյուն, թե ինչու է նախընտրել «Զադուր» ձևը և ո՞ր հիմքով։
3․ «Ագռավաքար» ժայռաբլուրի ոչ ուղիղ մեկնաբանությունը որպես «ագռավի քար» անհիմն է, քանի որ «ակռա» բառը հայերենում նշանակում է ատամ, իսկ հունարեն «ակրոպոլիս»-ը[3], ժայռաբլուր։ Հիշենք Վանի բերդը կառուցված է ժայռի փոխաբերական իմաստով «ակռայի» վրա ։
4․Հեղինակը կատարել է հետևյալ եզրակացությունները ․
1․ « 612 -ը Զևսի[4] անվան թվային արտահայտիչն է։
2․ 353-ը Զևսի որդի Հերմեսի[5]անվան թվային արտահայտիչն է՝ Հունական դիցարանում իսկ հայկական դիցարանում զոհաբերվող ոչխարների և խոյերի ընդհանուր քանակն է ։ 3․ 318-ը Հելիոսի[6] անվան թվային արտահայտիչն է իսկ հայկական դիցարանում զոհաբերվող խոյերի քանակն է։
4․ 1060-ը Ապոլոնի անվան թվային արտահայտիչն է կամ հայկական դիցարանում զոհաբերվող ցուլերի ընդհանուր քանակը»։
Ըստ հեղինակի հունական դիցերի կամ աստվածների անունները միստիկ կամ էզոթերիկ տարածքներում նույնական են հայկական դիցարանում զոհաբերվող կենդանիների քանակի հետ։ Ինչու է տեղի ունեցել այս համընկումը։
Հեղինակը նաև նկատել է,որ 1060 թվային արտահայտիչը չի համապատասխանում Մհերի դռան արձանագրությամբ նախատեսված 106 ցուլերի զոհաբերության քանակի հետ և 10 անգամ պակաս է զոհաբերության քանակը։
Ինչու՞ է Հունաստանում տեղի ունեցել այս խորշորացումը։
Շատ լավ կլիներ, եթե ֆիլմում տրվեին թվային արտահայտիչների և և աստվածներ ներկայացնող անունների նույնականությունը հիմնավորող կրոնական, միստիկ՝ խորհրդապաշտական կամ էզոթերիկ՝ գաղտնագիտական մեկնաբանու թյուններ։
Լավ կլիներ, եթե հեղինակը ցույց տար, թե ո՞ր տրամաբանությամբ է, որ զոհաբերվող կենդանիների թվային արտահայտիչը դարձել է հունական զորեղ և անմահ աստվածների ցուցիչը։
Չի տրվում տրամաբանական բացատրություն։ Այդ ի՞նչ գործողությունների հետևանքով է, որ հունական քրմերը ընդունել են նման ստորացուցիչ որոշում իրենց աստվածների նկատմամբ։
Եթե հեղինակն առաջարկեր գոնե մեկ վարկած, թե ո՞րն է հին հույների առանցքային նպատակը՝ նույնականացնել Ուրարտուում զոհաբերված կենդանիների թվային արտահայտիչները հունական աստվածների ցուցիչների հետ, ապա մի շարք հարցեր դուրս կգային քննարկման դաշտից։
Անշուշտ հետաքրքիր է լսել հարգելի հեղինակի հիմնավորումները խորանարդի վերաբերյալ, որը ներկայացվում է զոհաբերվող կենդանիների քանակությամբ։ Մեկնաբանությունները հետաքրքիր են շատ, սակայն տրված մեկնաբանությունները չեն բերում տրամաբանական հանգուցալուծումներ։
Հեղինակ Ա․ Արմինը բացահայտում է․ թե մեր նախնիները մաթեմատիկորեն և «Ոսկե հատման օրենքով» ինչպե՞ս են կարողացել ստանալ աստղերի և մոլորակների շարժման տիեզերական ժամանակացույցը։ Սակայն այդպես էլ ինձ մնաց անհայտ․ ինչու է կենդանիներին զոհաբերելու փաստագրումը նաև գաղտնագրումը կատարված այդ սկզբունքով, ո՞րն է զոհաբերությունների ճշգրիտ քանակության գաղտնագրման իրական նպատակը։
Չի հաջողվել բացահայտել՝ իրո՞ք զոհաբերության քանակությունը մատուցվել է, թե՞ արարողակարգային է, այսինքն, փոխաբերական իմաստով կատարվող զոհաբերու թյունների մասին է խոսքը։
Հնարավոր է՝ քրմերը այս ամենը օգտագործում էին որպես շղարշ՝ իրենց կարևորագույն որոշումներն ու գործողությունները աստվածավախ ժողովրդին ներկայացնելու համար՝ որպես վերին ուժերի կամք և որպես հերթական հաստատում այն բանի, որ քրմերը կապված են երկնային ուժերի հետ։
Ինչպիսի՞ գաղտնագրված իմաստ ուներ զոհաբերության թվային արժեքների և աստծո անվան գրային արտահայտիչի նույնականացումը քաղաքակրթական առումով։
Ուրարտուն՝ կայսրություն, թե՞ կայսրապետություն
Ուրարտուն հիմնականում ներկայացվում է թագավորություն և միայն մասնակի դեպքերում՝ կայսրություն, բայց ո՛չ «կայսրապետություն»։ Ֆիլմում Ուրարտուն ներկայացվում է որպես «կայսրապետություն», ինչը հակասում է ակադեմիական պատմագիտության ընդունված մոտեցմանը։ Ակադեմիական շրջանակներում «կայսրություն»[7], եզրույթը կիրառվում է այն միավորման նկատմամբ, որն ընդգրկում է տարբեր ազգեր, մշակույթներ, կրոններ և ընդարձակ տարածքներ։ Հեղինակի իրավունքն է կիրառել նոր եզրաբառ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ «կայսրապետություն» նոր եզրաբառի համար անհրաժեշտ է տալ հավելյալ մեկնաբանություն՝ ինչու՞ «կայսրապետություն»։ Ես ունեմ իմ մոտեցումը այս հարցում ,որը կարծում եմ բացառիկ ճշտությամբ տալիս է պատասխան բոլոր կողմերին Վանի հայկական կայսրություն։ Իմ այս մոտեցումը կառուցված է Հռոմեական կայսրությունը ձևակերպան տրամաբանությանբ ։Կայսրությունը կոչվում է Հռոմեական, քանի որ այն զարգացել է Հռոմ քաղաքից[8]։ Ահա հիմնական պատճառները, թե ինչու է այն պետք է կոչվի Վանի հայկական կայսրություն .
- Վանը եղել է կայսրության քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Կայսրությունը կառավարել է Վանից և քաղաքը եղել է կայսրության ուժի խորհրդանիշը։
- Կայսրությունը պահպանել է հայկական ավանդույթներն ու օրենքները,նույնիսկ երբ այն ընդլայնվել է և ներառել տարբեր մշակույթներ։
- Հայերենը եղել է կայսրության պաշտոնական լեզուն։ Դա օգնել է միավորել տարբեր ժողովուրդներին և մշակույթներին։
Հարկ է հաշվի առնել անև, որ «պետություն» եզրույթը օգտագործվել է տարբեր ձևերով, որպես փիլիսոփայության մաս օգտագործել են Պլատոնը և Արիստոտելը։
Միջնադարում «պետություն» հասկացությունը զարգացել է քրիստոնեական, աստվածաբանության և ֆեոդալական հարաբերությունների համատեքստում։ Վերածննդի և Լուսավորության դարաշրջանում «պետություն» հասկացությունը արմատապես փոխվել են։ Նիկոլո Մաքիավելին, Թոմաս Հոբսը և Ջոն Լոկը առաջարկել են պետության նոր տեսություններ, որոնք հիմնված էին ռացիոնալության՝ բանականության ու գիտակցության անհատական իրավունքների և սոցիալական պայմանագրի վրա։
Ժամանակակից որոշ քաղաքագետներ «պետությունը» սահմանում են որպես տարածքային միավոր, որն ունի սեփական ինքնիշխանություն և օրինական ուժի մենաշնորհ։ Մյուսները պետությունը դիտարկում են որպես սոցիալական կառույց, որը ձևավորվում է պատմական, տնտեսական և մշակութային գործոնների միջոցով։
Ասորեստանը ակադեմիական պատմագրության մեջ միանշանակորեն համարվում է կայսրություն, երեք դար մրցակցել է Ուրարտուի հետ՝ գերիշխանության համար, հետևաբար, Ուրարտուի նկատմամբ «կայսրապետություն» եզրույթի օգտագործումը ավելի է խճճում՝ առաջացնելով անհարկի երկիմաստություն։ Ուրարտուի ազգային կազմը, մշակույթը, կրոնը, տարածքը ինչպես նաև ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությունը հիմք են տալիս այն ճանաչել որպես կայսրություն։
Տիեզերական Կարգի Պահապան
Ֆիլմում հաջորդ խնդիրը «տիեզերական կարգի[9]», ձևավորողների[10],«պահապանի»[11], «սրբազան տեխնոլոգիաների[12]», կիրառման իրավունքի[13] և իրավահաջորդին ընտրելու[14] և նրան լիազորելու[15] վերաբերյալ դիտարկումների բացակայությունն է։
Նոյից հետո Տիեզերական Կարգի Պահապան ժառանգական իրավունքը անցնում է Նոյի հինգերորդ սերունդ Հայկին[16] և նրա սերնդին և այդ իրավունքը ամրագրված է քրիստոնեական եկեղեցու վրա որպես Տիեզերական Եկեղեցի՝ իր Տիեզերական ժողովներով։
Իսկ ըստ Հովիկ Ներսիսյանի, Տիեզերական Կարգը կամ մեկ աստվածության կարգը[17] Ավեստայում ներկայացնում էր Ահուրամազդան։
- Ահուրամազդայի կարգախոսն է՝ բարի մտքեր, բարի խոսքեր և բարի գործեր։ Ավեստա ուսմունքը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին կամ 1-ին հազարամյակի սկզբին Հայաստանում։ Ահուրամազդան համարվում է բարության, ճշմարտության, տիեզերական կարգի պահապանը և չարի դեմ պայքարողը, որի խորհրդանիշն է անմար կրակը տաճարում։
- 3․ Հենվելով Հովիկ Ներսիսյանի ուսումնասիրությունների վրա՝ կարելի է վստահաբար եզրակացնել, որ Ահուրամազդան պաշտվել է նաև Ուրարտական կայսրության հիմնադրումից հետո։ բարության, ճշմարտության, տիեզերական կարգի պահապանը և չարի դեմ պայքարողը, որի խորհրդանիշն է անմար կրակը տաճարում։
Տիեզերական Կարգը և բազմաստվածությունը
Ուրարտական կայսրությունը բազմաստվածական /պոլիթեիստական/[18] կրոնական համակարգ է։ Անհրաժեշտ էր, որ հեղինակը նշեր՝ «Բազմաստվածության կարգը», որը վերաբերում է հավատալիքների համակարգին, որով ճանաչվում է բազմաթիվ աստվածների գոյությունը, որոնք ունեն հատուկ դերեր, պատասխանատվություններ և հիերարխիա[19]։ Անհրաժեշտ էր նաև շեշտադրում կատարել Ուրարտուին նախորդող[20] և հարակից[21] մշակութային փոխառությունների վրա։ Խալդի կամ Հալդի աստվածը ձևավորվել է հուրիական կրոնական հիմքով։ Իսկ Թեյշեբա աստվածը գրեթե նույնական է խեթական Թեշուբ աստծո հետ։
- Ուրարտական կայսրությունը ընդունել է Ավեստայի[22] «անմար կրակի» առանցքային պաշտամունքը[23], ինչը թույլ է տալիս ընդունել Հովիկ Ներսիսյանի[24] ուսումնասիրու
- թյունը որպես հիմք՝ այն բանի համար, որ ուրարտական դիցարանը ընդունում էր նաև Ավեստայի ուսմունքը։
Էրեբունի ամրոցում գործել է Սուսիի տաճարը, կառուցվել է Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) օրոք։ Այն նվիրված է եղել պատերազմի և հաղթանակի Իվարշա դիցին։ Ահա մի քանի կարևոր փաստ Սուսիի տաճարի մասին։
Դիրքը. Տաճարը գտնվում է Էրեբունի ամրոցի կենտրոնական մասում, ինչը վկայում է նրա կարևոր նշանակության մասին։
Ճարտարապետություն. Տաճարն ունի յուրահատուկ ճարտարապետություն, որը բնորոշ է կրակի պաշտամունքի տաճարներին։
Հնագիտական գտածոներ. Տաճարում հայտնաբերվել են կրակի պաշտամունքի հետ կապված տարբեր հնագիտական գտածոներ, ինչպիսիք են խորանները, զոհասեղանները և կրակի պաշտամունքի այլ առարկաներ։
Մշակութային ազդեցություն. Սուսի տաճարի հայտնաբերումը կարևոր ապացույց է այն բանի, որ Ուրարտուի կրոնական համակարգը ընդունել է տիեզերական կարգի պահապանի դրույթները, որի ֆիզիկական վկան է կրակի պաշտամունքը։
Կրոնական համակարգերի փոխազդեցությունը չեն կարող խաթարել տիեզերական օրենքների կարգը։ Ուստի, նոր ձևավորվող որևէ դիցական համակարգ պետք է ունենար ձեռք բերված իրավունքներ կիրառելու իր ժամանակի «սրբազան տեխնոլոգիաները»։
«Ոսկե հատման օրենքը» ըստ էության «սրբազան տեխնոլոգիաների» համահավաքն է, որը ցույց է տալիս բնության մեջ գործող իդեալական մաթեմատիկական հարաբերակ- ցությունը, ինչպես նաև տեխնոլոգիաների կիրառումով ստանալ ներդաշնակ և գեղագիտորեն հաճելի ձևեր՝ արվեստում և ճարտարապետության մեջ։
Տրոյական պատերազմից[25] հետո հայոց քրմերն ստացան տիեզերական կարգը պահապանելու և ներկայացնելու գերակա իրավունքը[26] և կարող էին օգտագործել «սրբազան տեխնոլոգիաները», որի վկաներից մեկը՝ Մհերի Դուռն է և նրա վրայի արձանագրությունը։ Եթե ուրարտական քրմերը Եվկլիդեսից[27] 500 տարի առաջ օգտագործել են «սրբազան տեխնոլոգիաները» կամ «Ոսկե հատման օրենքը», ուրեմն ֆիլմում պետք է նաև հարց հնչեր, թե ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել Տիեզերական Կարգի պահպանության մեջ, որ հույն մաթեմատիկոս Եվկլիդեսը մ.թ.ա. մոտ 300 թվականին իր «Սկզբունքներ» աշխատության մեջ ներկայացրել է «Ոսկե հատման օրենքի» սահմանումը։
Կրակի խորհրդանշական դերը Ավեստայում և Բազմաստվածության մեջ
Միաստվածություն. Կրակը ներկայացվում է որպես միաստվածության մարմնավորում և մաքրության խորհրդանիշ։ Կրակը խորհրդանշում է ճշմարտությունը, լույսը և բարությունը։
Բազմաստվածություն. Կրակը պաշտվում էր որպես բնության ուժ, որը մարմնավորում է որևէ դից։ Կրակը խորհրդանշում էր ուժը, հզորությունը և պատերազմը։ Չկան հստակ ապացույցներ, որ կրակին երկրպագում էին որպես գերագույն աստծո։
Վերջաբան
Եւս մեկ անգամ շնորհակալություն հեղինականին «Մհերի դռան առեղծվածը»Ֆիլմի համար։Իմ կարծիքով ֆիլմը ներկայացնում է հետազոտական նորություններ եւ տալիս է կոնցեպտուալ լուծումներ, որոնք դիտողին հնարավորություն են տալիս այլ տեսանկյունից վերլուծել ֆիլմում մատուցված նյութը: Օգտագործելով գիտական մեթոդները եւ մասնագիտական հմտությունները հեղինակը ֆիլմում դիտողին տալիս է հնարավորություն քննարկել առաջադրված գաղափարներն ու դիտարկումները:
Իհարկե հեղինակը կարող էր ինչ-որ երևույթներ չընդգծել կամ անտեսել, սակայն դա չի նվազեցնում ֆիլմի գիտական արժեքը: Ֆիլմը նաև մի առիթ է հայագիտության վերջին ձեռքբերումները ներկայացնելու եւ նորովի դիտարկելու հին լուծումները, որոնք արդեն հայտնի են ուսումնասիրողներին:
Ուրարտու կայսրության պատմությունը կարիք ունի նոր բացահայտումների, իսկ այդ բացահայտումների հիմնական գործիքներն են կրոնը, մաթեմատիկան, երկրաչափու թյունը, էզոթերիկան եւ ժամանակակից տեխնոլոգիաները: Այս հոդվածում արված դիտարկումները ուղղված են արժևորելու հեղինակի կատարած հետազոտական աշխատանքները, նպաստելու ապագայում էլ ավելի համոզիչ գիտական չափորոշիչներով նյութի ստեղծան համար:
Հրապարակվում է երկխոսության ակնկալիքով՝
ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գերմանիա, 25․03․2025թ․
[1].«Նիկոմաքոսի էթիկա» կամ «Նիկոմաքոսի բարոյագիտություն» (հին հունարեն՝ Ἠθικὰ Νικομάχεια) — Արիստոտելի երեք բարոյագիտական աշխատություններից մեկը։ Ենթադրվում է, որ «Նիկոմաքոսի» անվանումը այս աշխատությանը տրվել է, քանի որ այն առաջին անգամ հրատարակվել է (մ.թ.ա. մոտ 300 թվականին) հենց Նիկոմաքոսի՝ Արիստոտելի որդու կողմից։ Հնարավոր է, որ գիրքը Արիստոտելի կողմից նվիրված է որդուն՝ Նիկոմաքոսին, կամ հորը, որին նույնպես անվանել են Նիկոմաքոս։
[2]․Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի (մ.թ.ա. 859-824 կամ 825) արձանագրություններում։
[3]․Ակրոպոլիսը (հունարեն՝ ἀκρόπολις — «վերին քաղաք») հին հունական քաղաքի բարձրադիր և ամրացված մասն է։ Աթենական ակրոպոլիսը ակրոպոլիսների ամենահայտնին է, որը գտնվում է Աթենքում։ Իր առանձնահատուկ երկրաբանության շնորհիվ այն բնական ամրոց է, քանի որ զառիթափ սարահարթը շրջապատված է զառիթափ լանջերով։
[4]․Զևսը հին հունական դիցաբանության գերագույն աստվածն է, աստվածների թագավորը։ Նա Քրոնոսի և Հռեայի որդին է։ Զևսը երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն է, և նա սովորաբար պատկերվում է որպես մորուքավոր տղամարդ՝ կայծակը ձեռքին
[5]․Հերմեսը Զևսի որդին։ Նա առևտրի, հարստության, գրականության, խոսքի, մարզական մրցումների, գյուտերի, ճանապարհների, սահմանների, օտարերկրացիների, դիվանագիտության, գողերի և խաբեության աստվածն է։ Հերմեսը նաև աստվածների լրաբերը և մահացածների հոգիների ուղեկիցն է դեպի անդրաշխարհ։ Նա հայտնի է իր խորամանկությամբ, արագությամբ և հնարամտությամբ։
[6]․Հելիոսը արևի աստվածն է: Նա Տիտան Հիպերիոնի և Թեայի որդին է և Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը:
[7]․«Կայսրություն» նշանակում է հզոր միավորում, որը կառավարվում է միապետի կողմից, որը ներառում է իր միավորման մեջ տարբեր ազգեր և մեծ տարածքներ։ Կայսրությունը սովորաբար բնութագրվում է կենտրոնացված իշխանությամբ, մեծ տարածքով և բազմազգ բնակչությամբ։
[8]․ Հռոմեական կայսրությունը կոչվում է Հռոմեական, քանի որ այն ծագել է Հռոմից և պահպանել է հռոմեական ավանդույթներն ու մշակույթը։
[9]․«Տիեզերական կարգը» կրոնական և փիլիսոփայական համակարգերում վերաբերում է տիեզերքի ներդաշնակությանը և հավասարակշռությանը, որը կարող է դիտվել որպես աստվածային կամ բնական օրենք։
[10], Ըստ շումերական ավանդույթի ԱՆ ունունով արտերկրային ուժը Էնկի Էա-Հայան և Էնլիլը իրենց որդիներով հանդիսանում են «Տիեզերական կարգի» ձևավորողները, պաշտամունքի առարկան Հուրն էր
[11]․ Ըստ շումերական ավանդույթի «Տիեզերական կարգի» պահապաններն են Էնկի և Էնլիլ եղբայրները ։
[12]․Հին աշխահրի սրբազան տեխնոլոգիաներից են ծավալի և մակերեսների հաշվման սկզբունքը ,շրջանագծի պարագիծը C = 2πr ,քառակսուսու պարագիծը (s) = P/4 , հավասրակողմ եռանկյան պարագիծտ P = 3a , հավասարակողմ բազմանկյան պարագիծըP = n * a ,անհավասարաչափ մակերսի պարագիծը և այլն։
[13]․«Կիրառման իրավունք» եզրաբառի ճշգրիտ նշանակությունը կախված է կոնկրետ իրավական համատեքստից։
[14]․Այս կոնտեքստում իրավահաջորդությունը ենթադրում է իրավունքների և պարտականությունների փոխանցում՝ մեկ անձից մյուսին, ժառանգական իրավունքի հիմքով։
[15]․Ըստ շումերական ավանդույթի լիազորված իրավահաջորդ է ընտրվել Զիհուսուդրան, իսկ ըստ Հին Կտակարանի՝ Նոյը։
[16]․ Ըստ Մովսես Խորենացու ժառանգականությունը ՝Նոյ ,Հաբեթ, Թիրաս,Թորգոմ Հայկ։
[17]․Միաստվածությունը հավաստում է միայն մեկ աստծո գոյությանը, որը համարվում է տիեզերքի և ամեն ինչի ստեղծողը: Այս աստվածությունը համարվում է անբաժանելի և միասնական, ի տարբերություն բազմաստվածության, որտեղ կան բազմաթիվ աստվածներ: Մեկ աստվածը համարվում է գերագույն և միակ իշխողը տիեզերքում: Աստվածությունն ունի անհատականություն և կարող է շփվել մարդկանց հետ։ Միաստվածությունն ունի խիստ բարոյական օրենքներ և սկզբունքներ, որոնք համարվում են աստծո կամքը ։
[18]․Նույն ինքը բազմաստվածություն։
[19]․Բազմաստվածական համակարգերում հաճախ գոյություն ունի աստվածների հիերարխիա՝ համակարգ, որտեղ որոշ աստվածներ ավելի կարևոր են, քան մյուսները։
[20]․Նախորդող մշակութային փոխառությունները վերաբերում են այն փոխառություններին, որոնք տեղի են ունեցել պատմականորեն՝ մինչև տվյալ մշակույթի ձևավորումը կամ զարգացումը:
[21]․Հարակից մշակութային փոխառությունները վերաբերում են այն փոխառություններին, որոնք տեղի են ունենում մշակույթների միջև, որոնք ունեն ընդհանուր աշխարհագրական տարածք, պատմական կապեր կամ մշակութային նմանություններ:
[22]․«Ավեստա»-ն միաստվածության սուրբ գրությունների հավաքածու է, որը հիմնականում կազմված է ավեստերենով։ «Ավեստա»-ն ոչ միայն կրոնական տեքստն է, այլև կարևոր պատմական աղբյուր ուսումնասիրողների համար։
[23]․«Անմար կրակի» առանցքային պաշտամունքը խորհրդանշական պրակտիկա է, որը հանդիպում է տարբեր մշակույթներում և կրոններում ամբողջ աշխարհում։ Այն կապված է կրակի երկրպագության հետ՝ որպես սուրբ տարր, որը խորհրդանշում է հավերժությունը, մաքրությունը, ուժը և աստվածային ներկայությունը։
[24]․ Հովիկ Ներսիսյանը 2006 թվականին հրատարակեց «Հայկական Լեռնաշխարհը Ըստ Զրադաշտն ու Իր Ավեստան» խորագրով գիրքը, որը նախատեսված է ինչպես արևելագետների, այնպես էլ գիտական լայն շրջանակների համար։
[25]․Ըստ իմ հետազոտությունների այս պատերազմում է զոհվել Տրոյաի գլխավոր դարպասի պահապան Զարմայրը։Հայկական դիցաբանության մեջ Զարմայրը հայոց զորավար էր, ով մասնակցել է Տրոյական պատերազմին։ Ըստ ավանդության՝ նա առաջնորդել է հայկական և եթովպական զորքերը՝ օգնելով տրոյացիներին։
[26]․Ընդհանուր առմամբ, այն վերաբերում է այն կիրառողներին, ովքեր կառավարման իրավունքը կամ վերադաս լինելու հանգամանքը դարձնում են գերակա իրնեց շրջապատող աշխահի համար։
[27]․Եվկլիդեսը (հին հուն․՝ Εὐκλείδης, մ.թ.ա. մոտ 300 թ.), հին հույն մաթեմատիկոս, որը հաճախ հիշատակվում է որպես «Երկրաչափության հայր»։ Նա եղել է Ալեքսանդրիայի մաթեմատիկոս, որն ապրել է Պտղոմեոս Առաջինի օրոք։ Նրա «Տարրեր» աշխատությունը մաթեմատիկայի պատմության մեջ ամենաազդեցիկ աշխատություններից է, որը հիմնականում օգտագործվել է երկրաչափության և մաթեմատիկայի այլ ճյուղերի ուսուցման համար մինչև 19-րդ դարի վերջը կամ 20-րդ դարի սկիզբը։