«Փաստ». Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:
Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:
Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»...
Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում