Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի»

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման երեք դեպք մեկ օրում

Քրեական

Մարտի 26-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք-զինամթերք եւ թմրամիջոց:

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի ե՛ւ մարիխուանա, ե՛ւ զենք-զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել:

Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ ու պայթուցիչ, տարբեր տրամաչափի 218 փամփուշտ, ինքնաձիգի եւ գնդացրի երեք պահունակ, նաեւ` 52,18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:

Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Խոսրովի» պետական արգելոցի ուղեկալներից մեկում «Նիվա» ավտոմեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել:

Քրեական ոստիկանները մեկնել են նշված վայր: Աշխատակիցները հաստատել են, որ «Նիվայի» վարորդը ուղեկալում թողել է ինքնաձիգ, որը պատրաստ են ներկայացնել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինքնաձիգը պատկանում է «ՎԱԶ-2121»-ի 42-ամյա ուղեւորին:

42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «ՎԱԶ-2121»-ը` տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում մարտի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը Չարենցի փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի պահում է ատրճանակ:

Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին: Անձնական խուզարկությամբ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ