Աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշով Մեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններում Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Թրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի» ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին

Պացիենտը հրաժարական է աղերսում, իմպիչմենթը դառնում օրախնդիր

Վերլուծություն

Դեռեւս չախտորոշված սինդրոմով կրկին ընտրություններից առաջ հիստերիկ ջղաձգումների մեջ է Նիկոլ Փաշինյանը: Հիշո՞ւմ եք, որ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը գնաց, կանգնեց Տիգրան Ավինյանի կողքին ու սկսեց հաթաթաներ տանել, թե բա՝ «Երեւան վերցնողները» մի հատ թող բախտները փորձեն:

«Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտնե՛րդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման 5 տարվա աշխատանքը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտնե՛րդ փորձեք»,- ճղում էր ինքն իրեն Փաշինյան Նիկոլը: Արդյունքում ունեցավ 9 տոկոսանոց քաղաքապետ` Ավինյան Տիկոյի դեմքով, որը Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության հետ մի կերպ ձեւավորեց քաղաքային իշխանություն:

Հիմա հերթը Գյումրիի ավագանու ընտրություններինն է, իսկ Փաշինյան Նիկոլի մեթոդը նույնը:

«Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձայններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ` ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ եւ այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, 3-իդ էլ վերաբերվում է, հերիք ա ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ »,- ահա այսպես կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնի մոտ հերթական մոնոներկայացումն էր խաղում Նիկոլ Փաշինյանը:

Ասվածն ուղղված էր ՀՀ նախկին նախագահներին, բայց դրա հետեւանքները թերեւս առաջին հերթին կերեւան մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում: Այսքանից հետո՝ ՔՊ-ի Սարիկը կկարողանա՞ ձեւավորել միանձնյա քաղաքային իշխանություն, երբ արդեն բոլորի համբերության բաժակը, կարծես թե, վերջապես լցվել է, ցույց կտա ժամանակը: Սակայն ակնհայտ է, որ այլեւս քիչ է հուզում Նիկոլ Փաշինյանին, թե ինչ ճակատագիր են ունենալու իր հետ իրենց ապագան կապող սարիկներին ու ձորիկները:

«ՆՇԱՁՈՂԻՑ  ՑԱԾՐ  ԸՆԿԱԾՆԵՐԻ  ՀԵՏ  ԸՆԴՈՒՆՎԱԾ  ՉԷ  ԲԱՆԱԿՑԵԼ»

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ գժական գնալը, կրկին վերադարձրեց ընդդիմությանը ճիշտ հունի մեջ: Միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքները դարձան գոնե այս պահին երկրորդական՝ «իջեւանցի Ներոնի» սպառնալիքների ֆոնին:

«Հիշեք՝ նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռեւս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթեւ տարեք, դա հին պատուհասական ադաթ ա», - ահա այսպես է արձագանքել Փաշինյանին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ նշել է հետեւյալը. «Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»:

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից: Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաեւ բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում: Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիեւի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով: Ճամարտակելու փոխարեն՝ նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը եւ հրապարակել ընդհուպ  2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը: Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել», - Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ այսպես է արձագանքել:

Իսկ ի՞նչ է Փաշինյան Նիկոլի ուզածը երեք նախագահներից՝ կա՛մ իր հետ կիսել իր դավաճանական քաղաքականությունը, կա՛մ վերջապես իրեն հեռացնել: Այո՛, այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղիղ հայտարարում է, որ նյարդերը տեղի են տալիս, խոսում է իր վախերի մասին, որովհետեւ տապալված է ամեն ինչ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը, բոլոր պետական կառույցների աշխատանքը եւ ամենակարեւորը՝ հենց ինքը Նիկոլը, որը մնացել է ալիեւյան արյունոտ «խաղաղության» կեղծ թեզի տակ: Նա լավ է գիտակցում, որ այն ստորագրելուց հետո այլեւս ոչ մեկին պետք չէ, ո՛չ դրսում, ո՛չ ներսում, ո՛չ թուրքերին, ո՛չ ադրբեջանցիներին:

«Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ որպես Հայաստանի վարչապետ: Եվ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Կուզեք համարեք՝ սադրում է, կուզեք համարեք «իշմար» է տալիս, բայց, ըստ էության, Փաշինյան Նիկոլին մի բան է պետք՝ այս ամենից գլուխն ազատել ու սեփական կաշին փրկել:

ԻՄՊԻՉՄԵՆԹ ՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ  2

Իսկ այս իրավիճակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, առաջին հերթին՝ խորհրդարանական: Այլեւս ժամանակ չկա հետաձգելու իմպիչմենթի՝ այսպես կոչված վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը հաջողելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել եւ նոր վարչապետն ընտրվել է: Դրա համար պետք է պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն, ինչի փորձերը նախորդիվ այդպես էլ չհաջողեցին։ Մինչդեռ հիմա, եթե այդ թղթի տակ իրենց ստորագրությունը դնեն ՔՊ-ից դուրս եկած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, լիովին իրատեսական է:

Հիմա կհաջողվի՞ այն հորով-մորով անել, սա էլ է հարց, որովհետեւ միասնական թեկնածու չի էլ ուրվագծվում: Այսինքն՝ գնդակն ընդդիմադիր դաշտում է, թե դեռ որքան Ռոբերտ Քոչարյանի ուրվականը կշարունակի մերժել ոչ թե Փաշինյան Նիկոլին, այլ պայքարել Սերժ Սարգսյանի ստվերի դեմ: Ինչ խոսք, լավատեսները կարծում են, որ Գյումրիի ավագանու ընտրությունները կարող են բեկում մտցնել: Օրինակ, եթե ընդդիմադիրներն իրենց ամբիցիաները դնեն մի կողմ, միավորվեն ու իշխանություն կազմեն: Իսկ հետո էլ ոչ թե հանգիստ նստեն տեղները ու աշխատեն Նիկոլի կառավարության դուդուկի տակ, այլ միավորված շարժվեն դեպի Երեւան: Անկեղծ լինենք, ասել, թե միանձյա ինչ-որ ընդդիմադիր կկարողանա սա իրականություն դարձնել, չափազանց է, ուստի՝ ինչքան էլ իրար չհանդուրժեն, միավորվելուն այլընտրանք չկա, իհարկե, եթե իսկապես, խնդիրը բոլոր կողմերի համար Փաշինյանից ազատվելն է:

Այս սցենարի դեպքում, լիովին պարարտ հող կա. մարտի 29-ին հանրահավաք են անում արցախցիները, որոնց ուղղակի մարտահրավեր է նետված՝ պե՞տք է ղարաբաղյան շարժումը շարունակենք, թե` ոչ: Սա ամենեւին էլ չի նշանակում նոր պատերազմ, բայց թաղել այս գաղափարը, նշանակում է վերջնականապես փակել Արցախի էջը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top