Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուր Ուիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ) «Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում «Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է

Թատրոնը կենդանի օրգանիզմ է, ժամանակ առ ժամանակ կարող է հիվանդանալ, բուժվել. Հակոբ Ղազանչյան

Մշակութային

ՄԱՐՏԻ 27-Ը ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, Հայաստանում յուրաքանչյուր տարի նշանավորվում է ՀԹԳՄ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությամբ: Այն այս տարի անցկացվեց Երեւանից դուրս՝ Կապանում։ Այս տարի լրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակը, ուստի՝ Հայաստանի Թատերական գործիչների միությունը որոշեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել այդ հոբելյանին։ Իսկ մրցանակաբաշխության նախորդող օրերին՝ մարտի 20-26-ը, Կապանում անցկացվեց կամերային ներկայացումների փառատոն, որտեղ հանդես եկան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները։ «Արտավազդ» մրցանակաբաշխությանն ու տարվա լավագույններին դեռ կանդրադառնանք, սակայն թատերական գործիչների մասնագիտական տոնը լավագույն առիթն է խոսելու այսօրվա թատրոնի խնդիրների մասին: Իսկ այդ խնդիրների պակասն այսօր չկա, որոնց մասին «Իրավունք»-ը զրուցել է Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՆՑԱՆԿԱԼԻ ՈՒ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ` «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ՓԱԿՎԵԼՆ ԷՐ»

— Պարոն Ղազանչյան, ինչպես երկրի մյուս ոլորտներում, այնպես էլ թատրոնում վայրիվերումների պակաս չկա: Ինչպե՞ս կգնահատեք հայ թատրոնի ձեռքբերումներն ու բացթողումները՝ վերջին մեկ տարվա կտրվածքով:

— Թատրոնն առանց վայրիվերումների չի լինում: Գտնում եմ, որ եղան շատ հետաքրքիր ներկայացումներ, թատրոնները շատ լավ աշխատում են: Չեմ ուզում թվարկել թատրոնների անուններ, որովհետեւ մի երկու անգամ նման փորձ եղել է՝ թատրոնի անուն եմ բաց թողել, ինձնից նեղացել են: Իմ քարը ծանր է: Իհարկե, կան, թերություններ եւս, բայց թատրոնը կենդանի օրգանիզմ է, ժամանակ առ ժամանակ կարող է հիվանդանալ, բուժվել, կարեւորը՝ մարդիկ, ովքեր ղեկավարում են կոնկրետ թատրոններ, իրենք հասկանան, տեսնեն այդ թերությունները եւ փորձեն դրանք շտկել: Ինձ համար, երեւի, ամենաանցանկալի ու ցավալի իրադարձությունը` «Գոյ» թատրոնի փակվելն էր: Կարելի էր այլ ձեւով լուծել խնդիրը, որ թատերական միավորը չկորցնեինք:

— Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում «Գոյ»-ի եւ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջեւ առկա բանավեճին, ի վերջո, ինչո՞ւ «Գոյ»-ի գոյությունը դարձավ անլուծելի:

— Ես ինչ-որ տեղ հասկանում եմ Սունդուկյան թատրոնի պահանջները, որովհետեւ եթե հիմա մեր թատրոնի շենքում էլ մի թատրոն գործեր, մեզ վրա էլ կազդեր, եւ ավելորդ նյարդեր միշտ կբորբոքվեին: Պարզապես, կարելի էր հարցն այլ կերպ լուծել, թեկուզ «Գոյ»-ի համար ժամանակավոր մի ուրիշ տեղ գտնել: Ընդ որում՝ քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ Թատերական գործիչների միության շենքում տեղ տրամադրել, որպեսզի թատրոնը շարունակի իր գործունեությունը։ Կրկնում եմ՝ այդ միավորը չպետք է կորցնեինք: Սա ինձ համար, երեւի, ամենաանցանկալի ու ցավալի իրադարձությունն էր, որ տեղի ունեցավ մեր ոլորտում։ Հիմա այդ հարցը քննում են դատարանում, բայց իմ տպավորությունն այն է, որ ամեն ինչ արդեն ավարտվել է, այդ միավորը հետ բերել հնարավոր չէ: Հնարավոր է միավորը վերականգնել, բայց արդեն ճիշտ կլինի, որ ինչ-որ տեղ գտնվի, ինչ-որ տեղ հատկացվի, եւ թատրոնը շարունակի իր գործունեությունը:

ԻՆՉՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՉԳՈՅԱՏԵՎԵՑ

— Դուք Արցախի հայաթափումից հետո՝ նաեւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնին էիք առաջարկում օթեւան գտնել Թատերական գործիչների միության շենքում: Բայց, ցավոք, այս թատրոնն էլ չկարողացավ գոյատեւել…

Մի քանի պատճառ կար, որ այդպես եղավ: Ինքս առաջին անգամ եմ այս մասին խոսում: Գլխավոր պատճառն այն է, որ թատրոնի ներսում համերաշխություն չեղավ: Սա ամենացավալի պահն է, որովհետեւ դե ֆակտո թատրոնը չկա, իրենք էլ որպես թատրոնի աշխատակիցներ՝ չկան։ Երեւանում կարելի էր ինչ-որ միավոր ստեղծել, թեկուզ մասնավոր, կարելի էր համախմբել, բայց դրա համար նաեւ հովանավորներ էին պետք: Հավաք եղավ, քննարկեցինք, ես այդ ժամանակ էլ ասացի, որ ամեն ինչ ձեզնից է կախված: Եթե դուք ուժ գտնեք ձեր մեջ եւ մի աշխատանք անենք, հետո կարելի կլինի շարունակության մասին մտածել: Այո՛, սկզբնական շրջանում մի քիչ դժվարություններ կլինեին, բայց հետո՝ որոշակի հարցեր հնարավոր կլիներ լուծել: Ցավոք, թատրոնի ներսում, ինչպես մարզային շատ թատրոններում է ժամանակ առ ժամանակ նման խնդիր ծագում, զուտ մարդկային փոխհարաբերությունների հետ կապված հարցեր եղան: Ընդ որում՝ այն աստիճանի, որ ես որոշեցի հեռու կանգնել:

Հիմա մենք վերահրատարակում ենք Արցախի թատրոնի պատմության գիրքը: 2019 թվականին շատ ծավալուն ալբոմ լույս տեսավ, որտեղ ներկայացված էր թատրոնի ամբողջ տարեգրությունը: Հիմա գիրքը կազմող Կարինե Քոչարյանն ավելացրել է թատրոնի վերջին 3-4 տարիների շրջագայությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում: Փառք Աստծո, հովանավորներ գտնվեցին, եւ գիրքն արդեն պատրաստ է: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր քայլ է: Մենք պետք է պատմությանը թողնենք այդ փաստաթուղթը, որ այսպիսի լեգենդար թատրոն եղել է: Չգիտեմ՝ երեւի, մեր սերունդը դա չի տեսնի, բայց գուցեեւ գան սերունդներ, որոնց համար միեւնույն չի չլինի արցախյան հիմնախնդիրը… Ես պատերազմի կոչ չեմ անում, տա Աստված, ինչ-որ դիվանագիտական լուծումներ գտնվեն:

— Իսկ Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական անձնակազմից կա՞ն մարդիկ, որոնք կարողացել են աշխատանք գտնել այլ թատրոններում:

Այս առումով Արտաշատի թատրոնը լավ փորձի սկիզբ դրեց, համատեղ ներկայացում արեց եւ Ստեփանակերտի թատրոնից հրավիրեց մարդկանց աշխատանքի։ Նույն կերպ էլ Պարոնյանի անվան թատրոնում Ռուզաննա Խաչատրյանը բեմադրեց «Արեւի մարդիկ» ներկայացումը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Արցախի թատրոնի դերասաններից եւս: Այսինքն՝ ինչ մեզնից կախված հնարավոր է, անում ենք: Բայց, նրանց համար էլ հիմա դժվար է աշխատելը թատրոնում, որովհետեւ ապրում են, օրինակ, Արտաշատում կամ Մասիսում եւ երկու կոպեկի համար ստիպված են ինչ-որ կերպ ամեն օր հասնել թատրոն: Կրկնում եմ՝ լավ կլիներ, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեին եւ Վահրամ Փափազյանի անվան թատրոնը ինչ-որ ձեւով պահպանեին:

«ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՄԻ ՀՈԳՈՒ ՄՈՆՈՊՈԼԻԱ ՉԻ ԴԱՐՁԵԼ»

Անդրադառնանք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետականին, որտեղ գլխավոր ռեժիսորն եք: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք վերջին մեկ տարում:

— Ձեռքբերումներից չեմ սիրում խոսել, բայց թատրոնի համար շատ լավ տարի էր: Թատրոնն իրագործեց բոլոր պրեմիերաները, որոնք նախատեսել էր, եղավ մի քանի միջազգային փառատոների, այդ թվում` երկուսը շատ հեղինակավոր փառատոներ էին Չինաստանում: Ունենք նոր հրավերներ նաեւ այս տարի մասնակցելու փառատոների: Ասեմ նաեւ, որ թատրոնը համալրվել է մի շարք նոր տաղանդավոր կադրերով: Ընդհանուր առմամբ՝ մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ թատրոնը մի հոգու մոնոպոլիա չի դարձել, դա մեր քաղաքականությունն է՝ իմ եւ տնօրենի: Թատրոն գալիս են երիտասարդ բեմադրիչներ, անընդհատ այդ թարմությունը կա: Մենք կարծում ենք` դերասանները պետք է տարբեր բեմադրիչների հանդիպեն, շփվեն: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ինչ պարտավորություններ դրված էին թատրոնի վրա, լիովին կատարված են, մի բան էլ ավել: Մի խոսքով՝ թատրոնը գործում է, ինչի համար ես ուրախ եմ:

— Իսկ ի՞նչ նորություններ սպասի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հանդիսատեսն առաջիկայում:

Բազմաթիվ պրեմիերաներ ենք նախատեսել: Առաջիկայում մեծ միջազգային նախագիծ իրականություն կդառնա՝ մեր թատրոնը եւ Մոսկվայի մյուզիքլի թատրոնը հանդես կգան համատեղ ներկայացմամբ, որի մտահղացումը Միխայիլ Շվիդկոյին է (ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն է, - հեղինակ), իսկ բեմադրությունն իմը: Ներկայացման կոմպոզիտորը Կանադայից է, լիբրետոյի հեղինակը՝ Ռուսաստանից, սցենոգրաֆը՝ Վրաստանից, զգեստների նկարիչը՝ Մոլդովայից: Ապրիլի 6-ին տեղի կունենա առաջնախաղը՝ առանց ընդմիջման «Փրայմ Թայմ» մյուզիքլ: Այն շատ հետաքրքիր պատմություն է, որի գործողությունները զարգանում են հեռուստատեսության ստուդիայում՝ երգի մրցույթի ժամանակ, բայց կուլիսներում: Ներկայացված են այնտեղ ծնված փոխհարաբերությունները, կոնֆլիկտները եւ այլն: Այսինքն՝ հանդիսատեսը կտեսնի այն, ինչ չի տեսնում մրցույթների ժամանակ բեմում: Ասեմ նաեւ, որ թատրոնում նոր բեմադրություններ կանեն երիտասարդ բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը, ինչպես նաեւ Սամսոն Մովսիսյանը, Ժիրայր Դադասյանը: Քրիստ Մանարյանը նոր պիես է գրում, որը ես կբեմադրեմ: Ծրագրերը շատ են, որոնք հերթով իրականություն կդառնան, ինչպես իրականացրել ենք այն ամենն, ինչը մինչեւ հիմա ծրագրել ենք:

— Թատերական գործիչների մասնագիտական տոնի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ հնչեցին այս օրերին, իսկ Դուք ի՞նչ կմաղթեք ոչ միայն թատրոնի մարդկանց, այլ մեր ամբողջ ազգին:

— Կարելի է երկար ասել, բայց մեկ բառով կասեմ՝ խե՛լք: Կուզենայի հաճախ նայենք աշխարհի քարտեզին, հաճախ աշխարհի քարտեզի վրա փորձենք Հայաստանը գտնել, որ ճոռոմ, մեծ-մեծ խոսքերով չշարունակենք առաջ գնալ: Պարբերաբար, սոցցանցերում տեսնում եմ, որ քարտեզներ են հրապարակում, թե՝ «ահա Հայաստանն ինչպիսին է եղել», մեկը հարց չի տալիս՝ բա այդ ինչպե՞ս եղավ, որ այս մի բուռ հողը մնաց: Այդ որտե՞ղ սխալվեցինք՝ այս դարո՞ւմ, թե՞ նախորդ դարում սայթաքեցինք: Հայրս՝ Երվանդ Ղազանչյանը, շատ խելացի մարդ էր, ասում էր՝ Հայաստանի քարտեզը բոլորի տանը կա, բայց աշխարհի քարտեզը ոչ մեկի տանը չկա: Մի քիչ մտածենք էլի… Երբեմն էլ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե՝ «այո՛, Հայաստանը շուտով կապացուցի…», ուզում ես ասես՝ ա՛յ մարդ, մի հատ հանգստացեք, Հայաստանը ծայրից ծայր երեք ժամում կարելի է անցնել, ընդհանրապես՝ մտածո՞ւմ եք` ինչ եք խոսում: Դրա համար էլ ասում եմ՝ մի քիչ խելք, որ մեզ տրվեր, ավելի լավ կլիներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա ՀակոբյանԵթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top