Նոր կանոն` ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ նոր կանոն կկիրառվի, սոցցանցերում հայտնել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը:
Եվրոպայի առաջնության ժամանակ, եթե գոտեմարտն ավարտվի 1-1 հաշվով, հաղթանակը կշնորհվի այն ըմբիշին, որը վաստակած կլինի առաջին տեխնիկական միավորը (գործողությամբ վաստակած միավորը):
Մինչև այս նման դեպքերում հաղթանակը շնորհվել է այն ըմբիշին, որը վերջինն է միավոր վաստակել:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը: Գորգ դուրս կգան նաև ազատ ոճի ըմբիշներն ու կանայք: