Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.Ֆիդան Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.Թրամփ Ռոբերտ տիկնիկը շարունակում է ահաբեկել թանգարանի այցելուներին.չար ոգի խաղալիքի մեջ Ո՞վ պետք է հատկապես զգույշ լինի 2026 թվականին, կա՞ք ցանկում Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանը Պառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող «ընդդիմությունը» եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են․ Հակոբ Ասլանյան Ինչու են խափանվել հայկական կայքերը իրականում Դերասան Գնել Սարգսյանի կողմից Մարմաշեն վանքի տարածքում խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. փաստաբան

Մարդ գիտե՞ս, որ փողը տանք, հաստատ կընտրի. քրգործեր են հարուցվում Գյումրիում ընտրակաշառք տալու մասով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

 

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.ՖիդանԼոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.ԹրամփՌոբերտ տիկնիկը շարունակում է ահաբեկել թանգարանի այցելուներին.չար ոգի խաղալիքի մեջՈ՞վ պետք է հատկապես զգույշ լինի 2026 թվականին, կա՞ք ցանկումՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանըՊառլամենտում եւ դրսում գոյություն ունեցող «ընդդիմությունը» եւ իշխանությունը իրար հետ սինխրոն աշխատում են․ Հակոբ ԱսլանյանԻնչու են խափանվել հայկական կայքերը իրականումԴերասան Գնել Սարգսյանի կողմից Մարմաշեն վանքի տարածքում խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. փաստաբանԱնձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԱմփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըՅունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճարArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրԶելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավորԻնչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջԸնտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են․ Արթուր ԽաչատրյանՊարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում«Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված