«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս այլոց, Արմեն Փամբուխչյանի դեմ էլ է կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» ներկայացրել կուսակտիվի նիստին, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։
Մասնավորապես տեղեկացրել էինք, որ թիմի ներսում բացահայտվել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Իսկ Դավիթ Սեդրակյանը Երեւանի ամենախոշոր կառուցապատողներից մեկն է:
Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ Հրաչյա Հակոբյանից Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել` նրանց գործարարների «դեղ ցրողներ» և «կոռումպացվածներ» անվանելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում