«ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՐԵՎԷ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ». ԱՆՎԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Սպորտ
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվել է Գյումրեցի անվանի հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ չեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ու Գյումրիի քաղաքապետի թեկնածու, պաշտոնակատար Սարիկ Մինասյանի լուսանկարը։ Քիչ առաջ, Արթուրը հայտարարություն է տարածել իր ինստագրամյան էջում. «Անկեղծ ասած իմ այս երկար ու ձիգ տարիների մեջ, ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղված եմ իմ գործով։ Իմ նկարի հետ կապված ասեմ, որ սույն թվականի մարտի 11֊ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել են Գյումրիի իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»։
