Գյումրիի նախկին քաղաքապետի ձայնին շատ նմանվող մեկը հայհոյախառն բառապաշարով սպառնում է ընտրողներին (Ձայնագրություն)
Մամուլի տեսությունՀամացանցում է հայտնվել սկանդալային ձայնագրությունը: Դրանում, այսպես ասենք, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձայնին շատ նմանվող մեկը հայհոյախառն բառապաշարով սպառնում է մարդկանց` ասելով, որ «եթե ձերը չպահեցիք», իր անցնելու դեպքում նրանք «պրոբլեմներ կունենան»:
Իհարկե, դեռ ձայնագրության իսկությունը պետք է հաստատվի: Բայց հաստատվելու դեպքում Վարդանիկը պարտավոր է մի շարք շատ լուրջ հարցերի պատասխանել: