Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ուրվականների երկրորդ ռաունդը

Վերլուծություն

­Մինչ իշ­խա­նութ­յու­նը մնա­ցել է «խա­ղա­ղութ­յան» կեղծ օ­րա­կար­գի տակ ու գա­հա­վի­ժող վար­կա­նի­շի ֆո­նին սկսել է տա­տան­վել Փա­շին­յան Նի­կո­լի ա­թո­ռը՝ կրկին փրկութ­յան են հաս­նում ի­րենց թիվ մեկ ընդ­դի­մութ­յուն հռչա­կած­նե­րը: Մինչ­դեռ հա­սու­նա­ցել է պա­հը, որ այս խորհր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր թե­ւը կի­րա­ռի իր վեր­ջին «փամ­փուշ­տը»՝ Նի­կոլ Փա­շին­յա­նին անվս­տա­հութ­յուն հայտ­նե­լու միաս­նա­կան գոր­ծըն­թաց մեկ­նար­կե­լու հա­մար:

­Քո­չար­յա­նա­կան­նե­րի ար­դեն մաշ­ված ու անպ­տուղ «ով է Նի­կո­լին բե­րել» դիս­կուր­սը, թվում էր, թե սպա­ռել է ի­րեն: Նախ լի­նե­լով մեր­կա­պա­րա­նոց մե­ղադ­րանք­նե­րի դաշ­տից, մյուս կող­մից էլ օր օ­րի բա­ցա­հայ­տե­լով, որ հենց այս հար­ցը բարձ­րաց­նող­նե­րի հա­րա­զատ շրջա­նակ­ներն էին 2018-ին փո­ղո­ցում «Սերժ մեր­ժում»: Բայց, ա­րի ու տես, որ չեն հանգս­տա­նում, չեն խա­ղաղ­վում…

Եվ ա­հա կրկին հայտն­վում է ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ագ­նե­սա Խա­մո­յա­նը, ո­րի ողջ քա­ղա­քա­կան կա­պի­տալն այն է, որ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի բա­րի կամ­քով՝ հա­ղոր­դա­վա­րից դար­ձավ ե­րես­փո­խան: Վեր­ջինս վերս­տին սկսել է ցեխ շպրտել ՀՀԿ-ի ուղ­ղութ­յամբ, այն ՀՀԿ-ի, ո­րի 55 պատ­գա­մա­վոր ար­ձա­նագր­ված քվեար­կութ­յամբ դեմ էին Նի­կոլ Փա­շին­յա­նի իշ­խա­նութ­յան գա­լուն, մինչ­դեռ այ­սօր­վա խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­մեծ ընդ­դի­մութ­յան՝ «Հա­յաս­տան» դա­շինք­ի մի շարք կար­կա­ռուն դեմ­քեր տե­ղա­վոր­վել էին Նի­կո­լի իշ­խա­նութ­յու­նում կամ դոշ էին ծե­ծում նրա հա­մար:

Ին­չե­ւէ, ինչ­պես ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շոտ­յանն է ա­սել, նույ­նիսկ հա­զար ան­գամ կրկնված սու­տը չի դառ­նում ճշմար­տութ­յուն: Նա հռե­տո­րա­կան հարց է բարձ­րաց­նում. «Բա դուք ո՞ւր էիք այդ 2018-ին։ Բա որ­տե՞ղ են ձեր այդ ժա­մա­նակ­նե­րի խրոխտ գրա­ռում­նե­րը եւ հար­ցազ­րույց­նե­րը՝ ի պաշտ­պա­նութ­յուն գոր­ծող իշ­խա­նութ­յան։ Բա ո՞ւր էր ձեր քա­ղա­քա­ցիա­կան կեց­վածքն ընդ­դեմ մեր՝ հան­րա­պե­տա­կան­նե­րիս հան­դեպ ի­րա­կա­նաց­ված ան­մարդ­կա­յին տե­ռո­րի։ «55-ն­ ընդ­դեմ 3.000.000-ի» հա­մա­տա­րած խե­լա­գա­րութ­յան ժա­մա­նակ դուք էն 55-ի՞ մեջ էիք»։

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՈՎ Է ԲԵՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ,  ԵՎ  ՈՎ  ՈՒՆԵՐ  ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Իսկ ին­չո՞ւ 2018-ին քո­չար­յա­նա­կան­նե­րը չէին շրջա­նա­ռում «Սերժ­նա բե­րել Նի­կո­լին», Ար­մեն Ա­շոտ­յա­նի գնա­հատ­մամբ, ան­բա­րո­յա­կան լո­զուն­գը: Ըստ ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի` դրա հա­մար կար մի քա­նի պատ­ճառ:

«­Նախ, ո­րով­հե­տեւ ի­րեն­ցից շա­տերն են ի­րա­կա­նում եւ ակ­տիվ մաս­նակ­ցել Նի­կո­լին բե­րե­լու մեջ։ Երկ­րոր­դը` ի­րենց թի­մի մի մա­սը սպա­սում­ներ ու­ներ Նի­կո­լից։ Եվ եր­րոր­դը` չկար սե­փա­կան սխալ­ներն ու­րիշ­նե­րի վրա բար­դե­լու քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը։ Սուտ խո­սե­լու նպա­տա­կա­հար­մա­րութ­յան գոր­ծո­նը չկար նաեւ 2021-ին, բա­ցի դրա­նից 2021-ի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ՝ գերվս­տահ լի­նե­լով ընտ­րութ­յուն­նե­րով Փա­շին­յա­նին հաղ­թե­լու հե­ռան­կա­րում, ի­րենց «без пяти» իշ­խա­նութ­յուն էին ե­րե­ւա­կա­յում, իսկ մենք էլ ի­րենց աչ­քե­րում ե­րե­ւի ի­րենց «бедный родственник»-ներն էինք», - ընդգ­ծում է Ա­շոտ­յա­նը։

Եվ մի ծանր ու դա­ժան հարց է բարձ­րաց­նում Ա­շոտ­յանը՝ ուղղ­ված ընդ­դի­մա­դիր ու­րիշ թե­ւի գոր­ծըն­կեր­նե­րին. «Այդ ո՞նց է լի­նում, որ ես, ըն­կեր­ներս, նույն Աղ­վան Վար­դան­յա­նը, ա­մե­նասկզ­բից տես­նում էինք Նի­կոլ-վար­չա­պե­տի կոր­ծա­նա­րար էութ­յու­նը, իսկ նա­խա­գահ Քո­չար­յա­նի նման հմուտ, փոր­ձա­ռու եւ ի­մաս­տուն գոր­ծի­չը չէր տես­նում…Իսկ կա­րո՞ղ է պար­զա­պես նա այն­քա՜ն ու­րախ էր «Սեր­ժին մեր­ժե­լուց», որ չէր կենտ­րո­նա­ցել Նի­կո­լի ով լի­նե­լու վրա…»:

Ն­շենք, որ հենց Ռո­բերտ Քո­չար­յանն է իր հե­ղի­նա­կած գրքում խոս­տո­վա­նել, որ իր դեմ հա­րուց­ված ա­պօ­րի­նի հե­տապն­դումն է բա­ցել իր աչ­քե­րը եւ ստի­պել ի­րեն նոր քա­ղա­քա­կան հայտ ներ­կա­յաց­նել։ Միայն այս ժա­մա­նակ է Փա­շին­յան Նի­կո­լից նրա դրա­կան սպա­սում­ներն ի չիք դար­ձել:

 

Այս­քա­նից հե­տո՝ մնում է ա­սել, Ար­ցա­խի հա­յա­թափ­ման եւ կորս­տի, բազ­մա­թիվ բռնաճն­շում­նե­րի, ա­մե­նա­զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի ժա­մա­նակ շուրջ 2,5 տա­րի լռած Ռո­բերտ Քո­չար­յա­նը բա ար­ժե՞ր խո­սեր, հե­տո էլ ագ­նե­սա­խա­մո­յան­նե­րին մղեր ա­ռա­ջին պլան, իսկ ին­քը թաքն­վեր հե­տե­ւում:

­Հա­մե­նայն­դեպս, այն հարց­րին, թե ին­չու են իր ստվե­րի հետ դեռ կռվում մար­դիկ՝ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը տվեց կարճ ու կոնկ­րետ պա­տաս­խան. «Հա­մե­նայն­դեպս, ո­րե­ւէ մե­կի ուր­վա­կանն ինձ չի ան­հանգս­տաց­նում, ի­մը ստվեր է, ի­րեն­ցը՝ ուր­վա­կան»:

ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԷՅՖՈՐԻԱՆ

Այն, ինչ տե­ղի ու­նե­նում Գ­յում­րիում ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րից հաշ­ված օ­րեր ա­ռաջ, ոչ պա­կաս հատ­կան­շա­կան է: «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քի քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու Կա­րեն Սի­մոն­յա­նի կողմ­նա­կից­նե­րը հա­մա­ցան­ցում լայ­նո­րեն տա­րա­ծում են իր ծիկ­րա­կող լու­սան­կա­րը՝ Ռո­բերտ Քո­չար­յա­նի հե­տե­ւում, թե բա՝ ե­թե ու­զում ես Քո­չար­յա­նը գա իշ­խա­նութ­յան, ընտ­րիր Կա­րեն Սի­մոն­յա­նին: Հարց է ծա­գում՝ ե­թե այս կար­գի նույ­նաց­վե­լու էր «Մայր Հա­յաս­տան»-ը Քո­չար­յա­նի հետ, այդ դեպ­քում՝ ին­չո՞ւ Քո­չար­յա­նի «Հա­յաս­տան» դա­շին­քը, որ­պես խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­մեծ ընդ­դի­մութ­յուն, չնետ­վեց ընտ­րա­պայ­քա­րի մեջ, ինչ­պես 2021 թվա­կա­նին: Մի՞­թե Ռո­բերտ Քո­չար­յա­նը ո­րո­շել է տա­րան­ջատ­վել ՀՅԴ-ից եւ, ա­սենք, իր որ­դու՝ Լե­ւոն Քո­չար­յա­նի հա­մար ստեղ­ծել քա­ղա­քա­կան հե­նա­րան, որն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ ստեղ­ծել իր հա­մար:

­Մեկ այլ քո­չար­յա­նա­սեր թեկ­նա­ծու էլ Վար­դան Ղու­կաս­յանն է՝ Գ­յում­րիի նախ­կին քա­ղա­քա­պե­տը, ո­րը զգու­շաց­նում է չջղայ­նաց­նել ի­րեն, թե չէ հե­ղա­փո­խութ­յուն կա­նի, վար­չա­պետ կդառ­նա: Ի՞նչ կա, որ ե­թե Նի­կոլ Փա­շին­յա­նի պես ոչ ա­դեկ­վատ գոր­ծի­չը 7 տա­րի կա­րող է լի­նել պաշ­տո­նի, ին­չո՞ւ Ղու­կաս­յան Վար­դա­նի­կը չի կա­րող, մեկ է, մեր ժո­ղովր­դի համ­բե­րութ­յան բա­ժա­կը ծակ է:

Այս ի­րա­վի­ճա­կում ա­սել, թե՝ Գ­յում­րիի ընտ­րութ­յուն­նե­րով հնա­րա­վոր է դառ­նա­լու գնա­հա­տել թուր­քահ­պա­տակ իշ­խա­նութ­յուն­նե­րի ի­րա­կան վար­կա­նի­շը, գլխանց ա­սենք, որ ա­նի­մաստ գործ է:

«Այն ո­րե­ւէ կերպ չի ար­տա­ցո­լե­լու ի­րա­կան պատ­կե­րը», - զգու­շաց­նում է գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղոս­յա­նը: Իսկ մեկ ա­ռող­ջութ­յուն կոա­լի­ցիա­յի ղե­կա­վար, մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ Գ­րի­գոր Գ­րի­գոր­յանն ա­վե­լի սթա­փեց­նող կոշ­տութ­յամբ է շեշ­տում. «Այս հայ­րե­նա­դավ սրի­կա­նե­րից Գ­յում­րիում չեն ա­զատ­վում, այլ` Ե­րե­ւա­նում… Բա­վա­րար է «կուտ ու­տե­լով» ապ­րեք ու մխի­թար­վեք, գո­նե մի փոքր բա­նա­կա­նութ­յուն աշ­խա­տեց­րեք է­լի …»:

ԻՍԿ ԵՐԲ Է ԳԱԼՈՒ ԱՎԻՆՅԱՆ ՏԻԿՈՅԻՆ ԴԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Իսկ Ե­րե­ւա­նում դեռ իշ­խա­նութ­յունն է փոր­ձում ա­զատ­վել ընդ­դի­մա­դիր­նե­րից: Երբ քա­ղա­քա­կան պատ­վերն ի­ջեց­վում է, քրեա­կան հա­մա­պա­տաս­խան գործ միան­գա­մից է գտնվում: Այս շա­բաթ խորհր­դա­րա­նը կքննար­կի ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր, Ե­րե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գար­յա­նին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յու­նից զրկե­լու հար­ցը: Այս հար­ցով միջ­նոր­դութ­յուն է ներ­կա­յաց­րել խորհր­դա­րա­նին ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զը:

«­Խոս­քը դե­ռեւս 7 տա­րի ա­ռաջ՝ 2018թ. օ­գոս­տո­սից հա­րուց­ված եւ այն ժա­մա­նակ մեզ հայտ­նի գրե­թե բո­լոր քննչա­կան մար­մին­նե­րում 3,5 տա­րի (մին­չեւ 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րը) ան­հաս­կա­նա­լի դան­դաղ­կո­տութ­յամբ  քննված քրեա­կան գոր­ծի մա­սին է, ո­րի շրջա­նակ­նե­րում դե­ռեւս 2021 թվա­կա­նին պա­րոն Մար­գար­յա­նին ա­ռա­ջադր­վել էր մե­ղադ­րանք ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սով (պաշ­տո­նեա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րը չա­րա­շա­հե­լը, որն անզ­գու­շութ­յամբ ա­ռա­ջաց­րել է ծանր հե­տե­ւանք­ներ)։ Հիշ­յալ քրեա­կան գոր­ծը 2022 թվա­կա­նին ու­ղարկ­վել է դա­տա­րան եւ մինչ այս պա­հը քննվում է։ Հարկ է նշել, որ պա­րոն Մար­գար­յա­նը եր­բեք չի ըն­դու­նել ի­րեն ներ­կա­յաց­ված մե­ղադ­րան­քը։ Դ­րա­նից հե­տո՝ ար­դեն 2025 թվա­կա­նի մար­տին նույն քրեա­կան գոր­ծի շրջա­նակ­նե­րում նա­խաքն­նա­կան մարմ­նի եւ դա­տա­խա­զութ­յան մոտ ա­ռա­ջա­նում է մի հան­ճա­րեղ միտք առ այն, որ պա­րոն Մար­գար­յա­նը նույն փաս­տա­կան տվյալ­նե­րի եւ նույն ի­րո­ղութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում ոչ միայն չա­րա­շա­հել է իր պաշ­տո­նեա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րը, այ­լեւ ի­րա­կա­նաց­րել է փո­ղե­րի լվա­ցում», - ման­րա­մաս­նում է Տա­րոն Մար­գար­յա­նի փաս­տա­բան Բե­նիկ Գալստ­յա­նը, ո­րը վստահ է՝ այս ի­րա­վա­կան վե­ճը հաղ­թե­լու են, ո­րով­հե­տեւ թե­կուզ այս պայ­ման­նե­րում, հնա­րա­վոր չէ գտնել ո­րե­ւէ դա­տա­րան, ո­րը մե­ղադ­րա­կան դա­տավ­ճիռ կկա­յաց­նի այս դեպ­քով:

­Միան­գա­մից հարց է ծա­գում՝ իսկ ե՞րբ են հայ­րե­նի ի­րա­վա­պահ մար­մին­ներն անդ­րա­դառ­նա­լու Ե­րե­ւա­նի գոր­ծող քա­ղա­քա­պետ Տիգ­րան Ա­վին­յա­նին: Մար­գար­յա­նի օ­րոք Ե­րե­ւա­նը ծաղ­կում էր, հի­մա ո­լորտ չի մնա­ցել, որ չի քանդ­վել՝ տրանս­պոր­տից սկսած վեր­ջաց­րած կա­նա­չա­պա­տու­մով, ա­վե­լի ճիշտ՝ ծա­ռե­րի գե­նո­ցի­դով: Ինչ ցա­նեք, այն էլ հնձե­լու եք, տիկ­նայք եւ պա­րո­նայք… Հա­յաս­տա­նում ան­վա­րան գոր­ծող միակ օ­րեն­քը բու­մե­րանգն է, հի­շե՛ք…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված