Ուշադրություն. Մեկնարկում է «Հայոց տուն» նախաձեռնությունը, մասնակցելու է հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանը

«Հայոց տուն» նախաձեռնությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ներկա գտնվելու նախաձեռնության մեկնարկի միջոցառմանը։
Հայոց տունը հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով: Հայոց տունը նաև նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:
Միջոցառման օրակարգը
Օրը՝ 27-ը մարտի, 2025 թ․
Ժամը՝ 12:00
Վայրը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահ
Մասնակիցները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյան, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռ, գիտության, մշակույթի, հասարակական այլ գործիչներ։
Նախատեսվում է «Հայոց տան» մանիֆեստի ներկայացումը, ելույթներ։