Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի. Վահե Գրիգորյան

Հասարակություն

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

— Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումը սահմանում է, որ առանց ուղետոմս երթեւեկելն առաջացնում է տուգանք` տոմսի արժեքի կրկնապատիկի չափով, որը պիտի կազմեր 300 դրամ: Քանի որ տարբեր տոմսային արժեքներ կան` տուգանքի հաշվարկման մեխանիզմ պիտի դիտարկվեր նվազագույն արժեքը՝ 150-ը, մինչդեռ, փաստորեն, փորձ է արվում օրենսդրական փոփոխություններով անտոմս երթեւեկելու համար տուգանքը ավելացել 50 անգամ` 300 դրամի փոխարեն սահմանելով 15 հազար դրամ:

— Ըստ Ձեզ` այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞, եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

— Այո՛, կընդունվի, քանի որ, ցավոք սրտի, նախագիծ մշակողն իրենց նույն քաղաքական ուժն է:

— Իսկ անչափասասների դեպքում ինչպե՞ս են տուգանելու:

— Մինչեւ 14 տարեկան անձանց օրենքով արգելված է տուգանել. իրավունք չունեն նման բան անել. առոչինչ կլինեն նման տուգանքները:

— Առհասարակ ինչպե՞ս եք պատկերացնում այդ տուգանելու գործընթացը: Քաղաքացուն ոստիկանության բաժանմունք են տեղափոխելո՞ւ, թե՞ անձը հաստատող փաստաթուղթ են պահանջելու:

— Բացառված չէ, որ տուգանքը կկիրառեն թե՛ ոստիկանների, թե՛ հսկիչ տեսուչների միջոցով: Դեռ օրենքի վերջնական նախագիծը չկա, եկեք հիշենք, որ դեռ Քովիդի ժամանակ էր ակնհայտ՝ քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի: Պետք է ասեմ, որ ամենահակաիրավական որոշված տուգանքի չափն է 15 հազար դրամը: Հարկ եմ համարում վկայակոչել, որ պատժի կամ պատասխանատվության չափը որոշվում է արարքի հանրային վտանգավորությամբ, այսինքն, ըստ իշխանության, առանց տոմսի երթեւեկելն ավելի վտանգավոր է, քան առանց ամրագոտի երթեւեկելը կամ ղեկին հեռախոսակապից օգտվելը: Հիշեցնեմ, որ, ըստ օրենքի, առանց ամրագոտու երթեւեկելու տուգանքը կազմում է 10 հազար դրամ: Սա թերեւս լավագույն ապացույցն է այն հակաիրավական մտածելակերպի եւ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու անիրավ վարքի, որն ունի այս իշխանությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ