Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Կհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում կստանան սպառիչ պատասխաններ. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական

Միհրդատ Մադաթյանը, ներկայանալով որպես Ռոբերտ Քոչարյանի թիմակից, շարունակաբար հարցադրումներ է հնչեցնում 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ այդ հարցերն ուղղվում են ոչ թե երկրորդ, այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

 

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման հետևողականությամբ հարցեր չեն ուղղվում հենց Ռոբերտ Քոչարյանին։ Մասնավորապես՝ ինչ դիրքորոշում ուներ նա 2018-ի գործընթացների նկատմամբ։ Աջակցու՞մ էր այդ շարժմանը, թե՞ ոչ։ Սատարու՞մ էր Սերժ Սարգսյանին՝ իշխանությունը պահպանելու հարցում, նախընտրու՞մ էր չմիջամտել, թե՞ ուղղակի կամ անուղղակի սատարում էր Փաշինյանին՝ խրախուսելով Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող «մերժման օպերացիան»։

 

Երբ հանդես ես գալիս որպես որևէ մեկի գաղափարակից կամ թիմակից, ապա նախ և առաջ հարցադրումներ պետք է ուղղես հենց նրան։

 

Իսկ մենք՝ մոտ ապագայում, փաստերի հիման վրա կհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում մեր հայրենակիցները կստանան սպառիչ պատասխաններ վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ:

 

#H_Danielyan

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ