Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

Սևիկյանը տեխնիկապես զարգացած է և կրեատիվ, բայց ֆիզիկական որակներով նա Տիկնիզյան չէ. Նշան Դեպելյան

Սպորտ

 

Գործակալ Նշան Դեպելյանը Championat.com-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանի և Նաիր Տիկնիզյանի մասին։

«Սևիկյանը տեխնիկապես զարգացած է և կրեատիվ, բայց ֆիզիկական որակներով նա Տիկնիզյան չէ: Նաիրն ավելի ուժեղ է: Էդգարը կարողացավ իրեն դրսևորել հավաքականում, բայց «Լոկոմոտիվում» ինչ-որ բան չի ստացվում կամ նա քիչ խաղաժամանակ է ստանում: Նա հիմնականում փոխարինման է դուրս գալիս, բայց մարզչական շտաբը ավելի լավ գիտի: Դեռ վաղ է ասել»,- նշել է գործակալը:

Վրաստանի հետ դիմակայության մասին խոսելով մասնագետը նշել է.

«Խաղի արդյունքներում ինչ-որ օրինաչափություն կա: Այսօր Հայաստանի ու Վրաստանի հավաքականների ուժն անհամեմատելի է։ Եթե ​​2012-ին մեր հավաքականը վերելք էր ապրում, երբ խաղում էին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և այլք, թիմը մեկ քայլ էր հեռու Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ դուրս գալուց։ Վրաստանն այդ ժամանակ ճգնաժամի մեջ էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Վրաստանն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ վերելք է ապրում՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և տաղանդավոր տղաների խելացի քաղաքականության շնորհիվ։ Պատահական չէ, որ նրանք դուրս են եկել խմբից:

Իմ կարծիքն այն է, որ Հայաստանն առաջին հերթին սխալվել է իր կազմի հարցում: Դա հարձակվողական ֆուտբոլ էր, և Վրաստանի դեմ այդպես խաղալն անխոհեմ կլիներ։ Մենք արագ բաց թողեցինք հինգ գնդակ, իսկ մրցակիցը խաղում էր երկու կենտրոնական պաշտպաններով։ Հինգ գոլից հետո նրանք դանդաղեցրին տեմպերը, բայց կազմն ի սկզբանե սխալ էր։ Ես չգիտեմ, թե ինչու այսպես եղավ: Պատահում է, որ խաղը լավ չի ստացվում։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել»,- ասել է Դեպելյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ