Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ

Միջազգային

Մի խոս­քով, որ Թուր­քիան կանգ­նած է բուռն ի­րա­դար­ձութ­յու­նն­երի շե­մին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308694&l=am), ո­րոն­ցից դժվար է ա­սել, թե Էր­դո­ղանն ինչ­պես է դուրս գա­լու, դա հաս­տատ է: Ա­մեն դեպ­քում, այն ցնցում­նե­րը, ո­րոնք այս պա­հին կան, նաեւ «փոքր եղ­բոր»՝ Ադր­բե­ջա­նի հա­մար պետք է որ ի­րեն ա­վե­լի հան­գիստ պա­հե­լու ազ­դակ դառ­նա: Եվ այն, որ թուր­քա­կան այս զար­գա­ցում­նե­րի հետ մեկ­տեղ, սահ­մա­նա­յին կրա­կոց­նե­րի մա­սին Բաք­վից ե­կող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը սկսե­ցին պա­կա­սել, կա­րե­լի է հաս­կա­նալ:

Ա­լիե­ւին դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, նաեւ Նի­կո­լի դիր­քերն է պետք հաս­կա­նալ: Այս­պես, հա­մա­ռո­րեն մի կող­մից՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» է խո­սում, մյուս կող­մից՝ Թուր­քիա­յի հետ սահ­ման բա­ցե­լուց: Բայց, չնա­յած ներ­քին խա­ռը վի­ճա­կին, Թուր­քիա­յից՝ Էր­դո­ղա­նի հա­սա­րա­կութ­յան հետ կա­պե­րի վար­չութ­յու­նից հարկ հա­մա­րե­ցին եւս մեկ ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել՝ ոչ մի հայ–­թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում: Կա­րե­լի է հաս­կա­նալ. թեեւ Ան­կա­րա­յի հա­մար «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ու­նե­նա­լը հրա­պու­րիչ է, բայց, ինչ­պես քա­նիցս ենք նկա­տել, ե­թե դա տա­նե­լու է Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան, ա­վե­լի լավ է այդ մա­սին չմտա­ծել: Ա­ռա­վել եւս, այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում, երբ չգի­տես էլ, թե գլխիդ ինչ կա­րող է գալ: Արդ­յուն­քում, ե­թե ան­գամ Նի­կո­լի մոտ հույ­սեր դեռ մնա­ցել էին, սա­կայն ներ­կա ի­րա­վի­ճա­կում թուր­քա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված հաշ­վարկ­նե­րը կա­րե­լի է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով փակ­ված հա­մա­րել:

Նույն­քան ա­նո­րոշ է մնում նաեւ ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Որ­քան էլ որ Ա­լիե­ւը «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վա­ծը հա­մա­րեց ա­վարտ­ված, սա­կայն Սահ­մա­նադ­րութ­յան մա­սին նա­խա­պայ­մանն օ­րա­կար­գում է: Իսկ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել Նի­կոլն այս պա­հին պար­զա­պես չի կա­րող՝ ցան­կա­ցած նման հան­րաք­վե վե­րած­վե­լու է իր հան­դեպ վստա­հութ­յան հան­րաք­վեի, եւ ներ­կա` «պլին­տու­սից ցածր» վար­կա­նի­շը նման քայ­լի գնա­լու ո­րե­ւէ շանս չի տա­լիս: Արդ­յուն­քում, նա հայ­տա­րա­րեց Սահ­մա­նադ­րութ­յու­նը 2027թ.-ին փո­խե­լու ծրագ­րե­րի մա­սին, ո­րը, ըստ էութ­յան, նշա­նա­կում է այդ գա­ղա­փա­րից հրա­ժար­վել: Այ­սինքն, մին­չեւ 2027թ.- ը նախ Նի­կո­լը կետք է կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, եւ այս­տեղ մեծ հար­ցա­կան­ներ կան: Էլ չա­սած, որ աշ­խար­հում այն վի­ճակն է, որ մին­չեւ 2027թ.-ը հաս­տատ շատ բան կա­րող է գլխի­վայր շրջվել:

Բայց վե­րա­դառ­նանք Ա­լիե­ւին: Ն­րան այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն առ­հա­սա­րակ պե՞տք է. բա­ցար­ձակ: Ա­վե­լին, ի­մաս­տա­յին ա­ռու­մով, նման փաս­տա­թուղ­թը ոչ մի դեր չու­նի: Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մի մեջ չեն եղել, որ մի հատ էլ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքեն: Ի­հար­կե, կան միջ­պետա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի հար­ցեր, ա­սենք՝ սահ­մա­նա­զա­տում, դես­պա­նատ­ներ, հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­ներ եւ այլն: Բայց դրանք ո­րե­ւէ կապ չու­նեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գրի»` լի­նել-չլի­նե­լու հետ: Ու չմո­ռա­նանք, որ ան­գամ նո­յեմ­բե­րի 9-ի եւ դրան հա­ջոր­դած փաս­տաթղ­թե­րը ո­րե­ւէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չէին նա­խա­տե­սում, այլ սահ­մա­նում էին ըն­դա­մե­նը կոնկ­րետ պայ­մա­նագ­րե­րով նշված միջ­պե­տա­կան հար­ցե­րի լու­ծում:

Ըստ այդմ, ի սկզբա­նե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը ո­րե­ւէ նշա­նա­կութ­յուն չու­ներ նաեւ Մոսկ­վա­յի հա­մար: Նա պար­զա­պես մտավ այդ ար­հես­տա­կան խա­ղի մեջ՝ օ­րա­կարգ բե­րե­լով իր տար­բե­րա­կը՝ ի հա­կակ­շիռ ա­րեւմտ­յան տար­բե­րա­կի: Սա­կայն այդ ա­րեւմտ­յան կամ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փի» մա­սին վա­ղուց­վա­նից խոսք ան­գամ չկա, վեր­ջին պաշ­տոն­յան, ով փոր­ձում էր նման պայ­մա­նա­գիր կնքել տալ, Բ­լին­քենն էր, ով եւս ար­դեն ա­րե­նա­յում չէ: Թ­րամ­փի վար­չա­կազ­մից էլ միայն ընդ­հան­րա­կան բնույ­թի մտքեր են հնչել կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում «խա­ղա­ղութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան» մա­սին, բայց թե ինչ պայ­մա­նագ­րով, ու այն­տեղ ինչ կլի­նի գրված, ոչ մի բառ:

Եվ Մոսկ­վան էլ, բնա­կան է, այ­լեւս էա­կան հե­տաքրք­րութ­յուն չի ցու­ցա­բե­րում Ա­լիե­ւի ու Նի­կո­լի երկ­կողմ «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նագ­րի» հան­դեպ: Ա­վե­լին, ե­թե դա ո­րո­շա­կի հանգ­ու­ցա­լու­ծում­ներ է սահ­մա­նում հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում, ա­պա այս պա­հին նման փաս­տա­թուղ­թը Մոսկ­վա­յի հա­մար ան­գամ ան­ցան­կա­լի է: Այս պա­հին ըն­թա­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գո­տի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան վե­րա­բա­ժան­ման գոր­ծըն­թաց, եւ ե­թե հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ա­մե­րի­կա­ցի­ներն այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի արդ­յուն­քում զի­ջեն Մոսկ­վա­յին, ա­պա վեր­ջի­նիս հա­մար ա­վե­լի ցան­կա­լի կլի­նի «մա­քուր է­ջից» գրել այն ամ­բող­ջա­կան կա­ռուց­ված­քը, ո­րը նպա­տա­կա­հար­մար կգտնի այս տա­րա­ծաշր­ջա­նում:

Այն տպա­վո­րութ­յունն է, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն այս պա­հին պետք է միայն Նի­կո­լին: Նա է, որ ար­դեն ո­րե­րորդ տա­րին է, որ քա­ղա­քա­կան գո­յութ­յու­նը «բա­ցատ­րում» է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­ված ի­րա­կա­նում ան­պետք թղթով, եւ ան­գամ դա ձեռ­քին չու­նե­նա­լով, դժվար է ա­սել, թե ինչ­պես է գնա­լու ար­դեն գործ­նա­կա­նում աչ­քի ա­ռաջ գտնվող հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: Ու երբ խո­սում է միայն 2027թ.-ին հան­րաք­վե ա­նե­լու մա­սին, ա­պա դա եւս ակ­նարկ է, որ ար­դեն նույ­նիսկ Նի­կոլն այդ «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված հույ­սեր չու­նի:

Ի­հար­կե, Նի­կո­լը դեռ շա­րու­նա­կում է Եվ­րո­պա խա­ղա­լը, թեեւ ար­դեն նրա ԱԳՆ-ն­ է խոս­տո­վա­նում, որ ան­գամ վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման հար­ցով ո­րե­ւէ ռեալ տե­ղա­շարժ չկա: Եվ այն, որ մնում է միայն Մոսկ­վա­յում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու տար­բե­րա­կը, բայց նաեւ՝ ոչ այն մե­կը, ո­րը հա­մա­ձայ­նեց­րել են, թե­րեւս, ար­դեն ան­գամ նի­կոլ­յան թիմն է սկսել պարզ հաս­կա­նալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ