Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Թրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի» ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Հայաստանում ռուսական կինոն է հյուրընկալում

Մշակութային

Ապրիլի 3-5-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվում է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երևանը ավանդական ջերմությամբ կընդունի ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես նորագույն, այնպես էլ ավելի վաղ շրջանի ֆիլմեր, որոնք ներկայացնում են ռուսական կինեմատոգրաֆը։ Անվճար ցուցադրությունների հարթակ կհանդիսանա «Կինոմոսկվան»՝ Երևանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը և երևանցիների սիրելի վայրը։

Անվճար ցուցադրությունների ամրագրում՝ https://www.tomsarkgh.am/hy/category/RFF

ROSKINO-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան հավելել է․ «Նախորդ տարիներին Հայաստանում անցկացված ռուսական կինոյի փառատոնները ցույց են տվել հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ոչ միայն ֆիլմերի դիտման, այլև կինոքննադատների ու ստեղծագործական խմբերի հետ քննարկումների նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումների պարբերական անցկացումը կնպաստի ժամանակակից ռուսական կինոյի նկատմամբ հետաքրքրության աճին՝ ինչպես լայն հանդիսատեսի, այնպես էլ հայկական կինոարդյունաբերության կողմից։ Հատկապես, որ արդեն կան համատեղ նախագծեր, ներառյալ նոր ֆիլմեր, օրինակ՝ "Снег пригнул бамбук" կատակերգությունը, որը աջակցություն է ստացել Ռուսաստանի Մշակույթի նախարարության և Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև կինոյի ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա»։

«Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում կներառվի հինգ ֆիլմ: Դրանց թվում են անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը» (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների, և պատմական մելոդրամա «Խորհրդային Միության Սերը» (ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)՝ «ժամանակի պատմություն, պատմված՝ զգացմունքի միջոցով», ինչպես նշում են ֆիլմի հեղինակները։

«Խորհրդային Միության Սերը» դարձել է ռուսական հեղինակավոր «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխության հաղթողներից մեկը՝ ստանալով վեց մրցանակ՝ լավագույն սցենարի, օպերատորական աշխատանքի, բեմադրող նկարիչների և զգեստների նկարիչների աշխատանքի, երաժշտության, ինչպես նաև երկրորդ պլանի տղամարդու դերի համար։ Կերպարների զգեստները, դեկորացիաները և պատմական նկարահանման վայրերը հանդիսատեսին տեղափոխում են 1930-40-ական թվականներ։ Վիզուալ էսթետիկան, հրաշալի դերասանական կազմը, դրամատիկ սիրո պատմությունը… – հանդիսատեսին սպասում են աննկարագրելի զգացողություններ և «ճամփորդություն» ժամանակի միջով։

Անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրի բանաձևը» (ռեժ. Արտյոմ Մինակով) հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտֆիլմը պատմում է դեռահաս Դանայի մասին, ով ապրում է օվկիանոս-մոլորակի կղզիներից մեկում մուտանտների մեջ։ Աղջիկը դառնում է ծովահենների թիրախ, ովքեր կարծում են, որ նա լեգենդար գանձի՝ խմելու ջրի աղբյուրի բանալին է։

2025 թվականին ռուսական կինոփառատոնները տեղի են ունենում Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի շրջանակներում: Հայաստանի կինոցուցադրությունների ծրագիրը ներառում է նաև երկու ռազմական դրամա՝ «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ. Վադիմ Շմելյով) և «Առաջին Օսկարը» (ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)։

«Պոդոլսկի կուրսանտները» ֆիլմը, որը պատմում է երիտասարդ կուրսանտների հերոսության մասին 1941 թվականի հոկտեմբերին Մոսկվայի մոտ, նվաճել է ավելի քան 30 մրցանակ ռուսական և միջազգային կինոփառատոններում։ Ֆիլմի ցուցադրության իրավունքները վաճառվել են Ճապոնիա, Հարավային Կորեա և մի շարք այլ երկրների։

«Առաջին Օսկարը» ֆիլմը նույնպես հիմնված է իրական իրադարձությունների վրա․ հանդիսատեսը կծանոթանա «Գերմանական զորքերի պարտությունը Մոսկվայի մոտ» վավերագրական ֆիլմի ստեղծման պատմությանը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին «Օսկար» մրցանակի դափնեկիրը։

ROSKINO-ն, Մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպել է ռուսական կինոյի փառատոնները Հայաստանում 2022-2023 թվականներին․ այդ միջոցառումների շրջանակում ցուցադրվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Չեբուրաշկան», «Միստր Նոկաուտը», «Սուսերով պարը», «Հանցակիցները», «Մայիսյան օրացույցը», «Ֆիննիկը», «Մարդուկ-ջարդուկը և կախարդական ֆլեյտան», «Կրակը», «Նիկան», «Բուկա․ Իմ սիրելի հրեշը» և այլ ֆիլմեր։

«Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025» ծրագրի շրջանակում

  • «Խորհրդային Միության սերը» (2024, ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)

Սա պատմություն է խիզախ և գեղեցիկ սերնդի մասին, որը չի տեսել հեղափոխության ավերածություններն ու քաղաքացիական պատերազմի քաոսը։ Նրանք երազում էին կառուցել նոր կյանք, որտեղ տեղ չէր լինելու մահվան, այլ միայն անսահման սիրո, որը նրանց կուղեկցեր դեպի մեծ հաղթանակներ։ Ֆիլմը պատմում է սիրո, հավատարմության և հերոսական ճակատագրերի մասին։

  • «Հրահանը» (2024, ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)

Հեքիաթային աշխարհում զինվորը, տուն վերադառնալիս, պատահաբար գտնում է կախարդական հրահանը և ազատում է դրա մեջ փակված փոքրիկ Դաշային, որին առևանգել և կախարդել էր չար Լիխոդեյը։ Նրա կախարդանքը վերացնելու համար զինվորին սպասում է վտանգավոր արկածներով լի ճանապարհորդություն։

  • «Ջրի բանաձևը» (2024, ռեժ. Արտեմ Մինակով)

Արկածային անիմացիոն ֆիլմ, որը կհետաքրքրի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Պատանի Դանան ապրում է օվկիանոսային մոլորակի կղզիներից մեկում՝ մուտանտների շրջանում։ Սակայն նա դառնում է ծովահենների թիրախը, որոնք նրան համարում են լեգենդար գանձի՝ խմելու ջրի աղբյուրի բանալին։

  • «Պոդոլսկի կուրսանտները» (2020, ռեժ. Վադիմ Շմելև)

1941 թ․ հոկտեմբեր, Մոսկվայի մերձակայք։ Երեքուկես հազար Պոդոլսկի ռազմական ուսանողներ ստանում են հրաման զբաղեցնել Իլյինսկի սահմանագիծը և կանգնեցնել ֆաշիստական զորքերի առաջխաղացումը։ Ֆիլմը պատմում է նրանց հերոսության մասին։ Նրանք տասներկու օր շարունակ կանգնեցրեցին թշնամուն Մոսկվայի ճանապարհին։

  • «Առաջին Օսկարը» (2022, ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)

Ֆիլմը պատմում է «Օսկար» ստացած առաջին խորհրդային վավերագրական ֆիլմի՝ «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի մոտ» ստեղծման մասին։ Պատմական դրաման ներկայացնում է երիտասարդ կինոօպերատորների արկածները, ովքեր 1941 թվականին որոշում են կռվել ոչ թե զենքով, այլ՝ տեսախցիկով։

Ցուցադրությունների ժամանակացույց՝

Ապրիլի 3-ին (հինգշաբթի)

14:00 - «Ջրի բանաձևը»

16:00 - «Հրահանը»

Ապրիլի 4-ին (ուրբաթ)

14:00 - «Առաջին Օսկարը»

17:00 - «Խորհրդային Միության սերը»

Ապրիլի 5-ին (շաբաթ)

17:00 - «Պոդոլսկի կուրսանտները»

 Հավելյալ տեղեկություն

ROSKINO – պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է ռուսական աուդիովիզուալ բովանդակության արդյունաբերությունը միջազգային կինոփառատոներում և կինոշուկաներում։ Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը։ 2024 թվականին ընկերությունը նշեց իր հարյուրամյակը (Ռոսկինո-ն հանդիսանում է «Սովէքսպորտֆիլմ» կազմակերպության իրավահաջորդը, որի պատմությունը սկիզբ է առնում 1924 թվականից) www.roskino.org






Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top