Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Պատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն Սիմոնյան

Ներքաղաքական

«Պայմանականորեն եթե դիմացինը վատ բան է անում, նշանակում է մենք է՞լ վատը անենք: Մենք մեր դիրքն ունենք, տեսեք ինչքան ազատ են մեր լրատվամիջոցները, իսկ օրինակ՝ Ադրբեջանում խոսքի ազատությունն այս աստիճանի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սրանով ՀՀ-ն «անվտանգություն է շահում»։

«Որ եվրոդիտորդները գալիս են և սահմանում անց են կացնում հսկողություն, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում, կարող ա՞ մեր դուդուկի, ծիրանի և մեր սիրուն հայի աչքերի համար է տեղի ունենում: Հետո էլ բողոքում եք, ասում եք՝ մեզ վրա հարձակվեցին, աշխարհը ձայն չհանեց: Բա պատմության ընթացքում սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք մեզ պահում՝ եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում»,– ասել է Սիմոնյանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ