Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

Ռանոսը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին

Սպորտ

Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը:

«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար հնարավոր ամենամեծ պատիվն է:

Վստահ լինելով ազգային թիմի մարզչի հետ երեկ ունեցած խոսակցության գաղտնիությանը՝ ես ցանկանում էի խոսել իմ իրավիճակի մասին: Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին:

Ի զարմանս ինձ՝ մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում: Սա, բնական է, ինձ շատ վշտացրեց: Քանի որ խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և ես այն ստանալու որևէ հեռանկար չունեի, համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին: Եվ մենք սա միասին որոշեցինք:

Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և որ դա միշտ այդպես կլինի»,- գրել է Ռանոսը սոցիալական ցանցերի իր էջում:

Հիշեցնենք՝ Վրաստան-Հայաստան խաղից առաջ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի փոխանցմամբ Ռանոսն իր առաջ ուլտիմատում է դրել` լինել մեկնարկային կազմում կամ հեռանալ հավաքականից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ