Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի»

ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Քրեական

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված:

Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ 

Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
         
Քրեական վարույթը շարունակվում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ