Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն Պարսյան

Տնտեսություն

ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

 

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, ներկայում արդեն հայկական կողմը, հաճախ է շրջանառության մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելու գաղափարը՝ փորձելով դրանով վերջ դնել Արցախի հիմնախնդրով զբաղվող միջազգային մասնագիտացված ինստիտուտի հետագա գործունեությունը։ Հարկ է նշել, որ ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ, մասնավորապես՝ 2018թ․ փաստացի ծախսվել է 366 553 ԱՄՆ դոլար, 2019թ․՝ 434 635 ԱՄՆ դոլար, 2020թ․՝ 716 955 ԱՄՆ դոլար, 2021թ․՝ 328 423 ԱՄՆ դոլար։ Ուշագրավ է, որ 2020 թվականին՝ 44-օրյա արցախյան պատերազմով պայմանավորված, ամենաշատ գումարն է ծախսել Մինսկի խումբը։ Ցավոք, 2022-2024թթ․-ի համար ԵԱՀԿ համախմբված բյուջեի վերաբերյալ հրապարակված հաշվետվությունները բացակայում են, ինչը թույլ կտար դիտարկել Մինսկի խմբի գործունեության ակտիվությունը հաջորդ տարիների ընթացքում»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ