Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Չեմ ուզում փոխանցել հանդիսատեսին էժանագին հումոր, փոխարենը ստանալ ինչ-որ դիվիդենտներ կամ՝ կոմերցիոն շահեր. ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 31-ին կկայանա նոր ներկայացման պրեմիերա: Կցուցադրվի խորվաթ դրամատուրգ Միրո Գավրանի «Իմ կնոջ ամուսինը» «շիլաշփոթ» կատակերգությունը, որի առանցքային դերակատարներից է ՀՀ վաստակավոր արտիստ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Առաջնախաղին ընդառաջ՝ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ՎԱՂՈՒՑ Է, ԻՆՉ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ՉԵՄ ԳԱԼԻՍ»

Ինչպես գիտենք, առջեւում կան ներկայացումների պրեմիերաներ: Կբացե՞ք մեր ընթերցողի համար փակագծեր:

— Միայն կարող եմ մեկ պրեմիերայի մասին խոսել, քանի որ այլ թիմ է կազմակերպում եւ մոտ օրերս կլուսաբանվի այդ մասին: «Իմ կնոջ ամուսինը» ներկայացման պրեմիերան է լինելու մարտի 31-ին: Պատրաստվում ենք այս եւ այն մյուս պրեմերաներին: Ինչպես նաեւ այն ներկայացումներն են ընթանում, որոնք արդեն ունենք եւ հասցրել են վայելել բազմաթիվ հանդիսատեսի սերը, ուշադրությունը: Շարունակում ենք խաղալ «Հրեշը Լուսնի վրա», «Ցանկապատ», «Գրավիտացիա» ներկայացումները: Կարծում եմ, որ այս բոլոր ներկայացումները կարելի է դիտել, որովհետեւ յուրաքանչյուրը շատ ասելիք ունի: Շատ երկար ժամանակ աշխատում ենք դրանց վրա, որպեսզի հասկանանք, թե այս պահին ինչն է հանդիսատեսին պետք ու ինչ կարող ենք փոխանցել, ինչն է մեզ հուզում, որով ցանկանում ենք կիսվել հանդիսատեսի հետ:

— Հասարակությունը Ձեզ հումարային ժանրում է միշտ պատկերացնում: Այդ ներկայացումներում կերտած Ձեր կերպարները կոմեդի՞կ են, թե՞ տրագիկոմեդիկ:

— Ես վաղուց է, ինչ հումորային դաշտում հանդես չեմ գալիս: Կարծում եմ, որ արտիստը պետք է ցանկացած կերպարներ կերտի եւ ամենից կարեւորը պետք է այդ ամենը շատ իրական մատուցի ու բոլորովին կապ չունի, թե ինչ կերպար ես կերտում: Եթե հումորային կերպար է, պետք է կրկին իրական լինի, կյանքից լինի եւ հոգեհարազատ լինի: Եվ նույնն էլ դրամատիկ կերպարներն են, որոնք պետք է իրական մատուցել: Ներկայացումներ կան, որոնք լուրջ կերպարներ են, օրինակ՝ «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը: Շատ գեղեցիկ եւ ազդեցիկ պատմություն է հայերի մասին, ովքեր մազապուրծ են եղել 20-րդ դարասկզբի ցեղասպանությունից եւ իրենց կյանքն են կառուցում օտար երկրում՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում: Սա շատ հուզիչ պատմություն է եւ շատ գեղեցիկ: Առհասարակ ցանկացած ներկայացում խաղալիս՝ այնպես եմ մտնում այդ իրավիճակների եւ տրամադրության մեջ, որ հաջորդ օրը նույնիսկ շարունակվում է այդ հոգեվիճակը, որովհետեւ այնպիսի խորը թեմաներ են, որ... Եվ, ընդհանրապես, եթե աշխատանքիդ մատներիդ արանքով չես նայում, ապա պետք է հասցնես այդ ամենի մեջ խորասուզվել, իսկ այս պայմաններում՝ օրվա մեջ 2-3 փորձ ենք անում: Շատ բարդ է լինում, բայց պետք է կենտրոնանալ, որ հասցնես այդ ամենը շատ նորմալ կերպով ներկայացնել եւ ամենակարեւորը՝ չստես:

«ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԺԱՆՐՈՒՄ Է ԳՈՅԱՏԵՎՈՒՄ»

Հանդիսատեսը շո՞ւտ է զգում սուտը:

— Նայած հանդիսատես: Հիմնականում հուրախություն ինձ՝ այն ամենն, ինչ կատարվում է բեմում, փոխանցվում է հանդիսատեսին, բայց դեպքեր էլ են լինում հեշտ ճանապարհով հանդիսատեսի սրտին հասնելու: Նման դեպքեր էլ կան մեր օրերում: Իհարկե, դա էլ կարելի է հասկանալ, որովհետեւ մարդն այնպես է կառուցված, որ ինքն իրեն հիմնականում չի ցանկանում ծանրաբեռնել ու գնում է հեշտ ճանապարհով:

Հետաքրքիր բան եք ասում: Այո՛, ներկայիս ստենդափները հիմնականում հեշտ մատուցվող եւ մարսվող են, դրանք իրենց մեջ պարունակում են ժարգոնային խոսույթ, չափից դուրս պահվածք, բայց, չգիտես ինչու, հանդիսատեսը դա ընկալում է եւ, կարծես, երբեմն պահանջ հենց դա:

— Այդ պատմությունները վերցված են կյանքից, բակից եւ մեր առօրյայում են: Կան վայրեր, որ մտածում ես՝ այդ խոսույթով չպետք է խոսեն, բայց խոսում են: Մենք այստեղ հանգում ենք ամենացավոտ եւ կարեւոր խնդրին՝ ֆինանսին, երբ, օրինակ, թատրոնը պետք է գնա փոխզիջումների այդ արտիստների հետ եւ ընդունի նրանց, քանի որ պետք է նման կերպ լուծի իր ֆինանսական խնդիրները: Բայց, կարծում եմ, որ այդ ֆորմատի համար մեծ թատրոններն այդքան էլ հարմար չեն: Այդ ֆորմատի համար գոյություն ունեն ակումբներ կամ հատուկ հարթակներ, որտեղ այդ արտիստները կարող են հանդես գալ իրենց համակրող հանդիսատեսի համար: Պարզապես այն բեմում, որտեղ ինչ-որ մեծ արժեքների, մեծ թեմաների մասին է խոսվում, կարծում եմ՝ նույնիսկ երբեմն չի էլ համապատասխանում  նման ստենդափներն այդպիսի բեմերին: Սակայն, կրկնում եմ՝ ամեն բան գալիս է ֆինանսից:

Ըստ Ձեզ, պետք է մատուցել այն, ինչ պահանջո՞ւմ է հանդիսատեսը, թե՞ տալ նրան, ինչն անհրաժեշտ է…

— Միանշանակ՝ այն, ինչ անհրաժեշտ է, որովհետեւ առաջին ճանապարհով ես վաղուց չեմ աշխատում ու չեմ էլ ցանկանում աշխատել: Բնականաբար, շատ երկար մտածում եմ, երկար պրոցեսներ եմ անցնում, մինչեւ ընտրում եմ՝ ինչ թեմա է լինելու, որ ներկայացումն է այս պահին համապատասխան: Ես չեմ ուզում գնալ այն ճանապարհով, որ գոհացնեմ հանդիսատեսին՝ փոխանցելով հռհռոց կամ էժանագին հումոր, փոխարենը ստանալ ինչ-որ դիվիդենտներ կամ կոմերցիոն շահեր: Բայց ինչպես ասում են՝ ամեն մարդ իր ժանրում է գոյատեւում, աշխատում: Որոշ ժանրեր, պարզապես, հեշտ են տրվում: Օրինակ, իմ համար եթե երկու ամիսը մեկ ներկայացում ես անում, բնականաբար, դա որակի վրա ազդում է, բայց այդ արտիտներն էլ փորձում են մնալ ակտուալ: Եթե հանրապետությունում ինչ-որ բան է տեղի ունենում, նրանք այդ թեման վերցում են, սարքում են հիմնական եւ մի երկու ամսում դարձնում են ծրագիր, որով էլ հանդես են գալիս: Ես մի քիչ երկար եմ աշխատում այդ ուղղությամբ: Իմ ներկայացումները մտածված են, հոգեհարազատ են: Ես չեմ կարող դրանք փոխել ու դարձնել հաճախակի, որովհետեւ այդ ներկայացումների վրա շատ մեծ աշխատանք, ջանք եւ եռանդ եմ թափում, մարդկային ռեսուրսներ: Եվ ես պարզապես չեմ կարող այդպես արագ-արագ փոխել դրանք: Բնականաբար, դրանք ներկայացումներ են, որոնց հետ ես մեծ հույսեր ու ցանկություններ եմ կապում, որ ավելի շատ հանդիսատես կգրավի: Իհարկե, առաջին հերթին, անում են այն, ինչ այդ պահին համարում եմ, որ ճիշտ է՝ ե՛ւ իմ, ե՛ւ հանդիսատեսի համար: Այն հանդիսատեսի,  ով հետաքրքրվում է իմ ստեղծագործական ճանապարհով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված