Ամենամեծ տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստները. Transfermarkt
Սպորտ
Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանական Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենամեծ աճը գրանցել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն։ Նրա գինը բարձրացել է 22,5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 30 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որի արժեքը աճել է 20 միլիոն եվրոյով՝ հասնելով 120 միլիոնի։
Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։ Նրա տրանսֆերային արժեքը ավելացել է 13 միլիոն եվրոյով, հասնելով 25 միլիոն եվրոյի։