ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ, մեծաքանակ թիմով 37 մարզիկով, 16֊օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկները այս ձյունառատ օրերին երեկ բարձրացել են Թեղենիսի գագաթը։Մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի հավաքականների համակարգող մարզիչ Ալեքսանդր Լյուկանովը։ Այս 16֊օրյա հավաքով, մեր մարզիկները պատրաստվում են Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին, որը կկայանա ապրիլի 14֊20֊ը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ