Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Աբսուրդի թատրոն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԱՏԱՎՈՐԸ` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ` «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԴԱՏԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հովիկ- Ոչխար եմ կերել, ոչխար…

Դատավոր- Չէիր դատվի, եթե գլխավոր ոչխարին ուտեիր, բայց հիմա գործերդ բուրդ են, Հովիկ ջան:

**

ՍԱՄԱՍՈՒԴ

Ըստ Կովկասի ժողովուրդների խորհրդի` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Նիկոլին դատելու է լեռների օրենքներով:

**

ՇՈՒՆԸ ՇԱՆ ԿՈՂՔԸ ԿԱՊԵՍ ԿԱՄ ՀԱՉԱԼ ԿՍՈՎՈՐԻ, ԿԱՄ` ԿԾԵԼ

 

(ԷՐԴՈՂԱՆԸ` ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թուրքագետների` Նիկոլի հետ էրդողանի շփումը բերեց նրան, որ նա իր ընդդիմադիր հակառակորդի դեմ նույն հնարքները սկսեց կիրառել:

**

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՆ ՄԸ ՉԷ

(«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԲԱՅՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԹՈՒՐՔԻԱՆ», ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ժամանակակից պատմաբանների` ՔՊ-ի եւ ժեխերի հայրենիքը Իջեւանն է, իսկ պետությունը` Ադրբեջանը:

 

**

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ

 Ըստ քրեագետների` Թրամփի կողմից Քենեդու սպանությանն առնչվող 80 հազար փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մեջ հնչող` «Մենք էստեղ մեզ համար խոտ ենք հնձում: Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին» հռետորական հարցի` խոտ հնձելու պատճառով չեն նրան սպանել։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ` ՆԻԿՈԼԸ ԻՐԵՆ ՃՆՇՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՎԱԽԵՑՆԻ ՄՆԱՑՅԱԼ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը «Бей своих, чтоб чужие боялись.» ասացվածքի սահուն անցում ա կատարել` «Бей своих, чтоб свои боялись.» ասացվածքին։

**

 ՆԻԿՈԼԸ` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ, ՖԻԶԻԿԱՊԵՍ, ԲԱՐՈՅԱՊԵՍ ՍՊԱՌՎԵԼ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՀԱՆԳՍՏԻ. ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

В зеркало посмотри!

 **

 НОЛДУ ПАШИНЯН

 (ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՈՒ ՆՐԱՆ ԻՐԵՆՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԾԱՂՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էն, որ Նիկոլը զրո ա, հլա Ալիեւն ա ասել, բա արժեր թուրք ժուռնալիստներին բյուջեի հաշվին Հայաստան բերել, որ նրա` առ Նիկոլ որակում Թուրքիայով մեկ անեն։

**

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

(ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՏՅՈՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ` ԵՍ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՆԵՐԻՆ ԷԼ ԵՄ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Այ մարդ, սենց բան կլինի, Նիկոլը Գյումրու առնետներին ա դեմքով ճանաչում, իսկ նրա սատելիտը` շներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ