«Ադրբեջանցիները հիմա էլ կատվի վրա են կիրառել շան տակտիկան». Տաթեւիկ Հայրապետյան
Հասարակություն
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրում է. «Կհիշե՞ք, երբ Արցախում սեպտեմբերի 11-ին լուր էին տարածել, թե իբր հայկական կողմը շան վրա կապած ռումբ է ուղարկել ,հետո էլ սպանել էին կենդանուն: Հիմա էլ նույն տակտիկան կիրառել են կատվի միջոցով, այս անգամ կատվի վրա իբր նամակ է եղել փակցված: Ինչ ասեմ` անգամ Նովրուզի տոնը չի օգնում ոխերիմ հարեւաններին մի քանի ժամով ազատվել ագրեսիվ նկրտումներից»: