Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

ԲԿ, որտեղ հիվանդը իր ոտքով մտել էր գեղեցիկը ընդգծելու, բայց դուրս են բերել մահամերձ

Առողջապահական
Օրեր առաջ պլաստիկ վիրահատության հետևանքով հերթական մահվան դեպքն էր գրանցվել Երևանում, այս անգամ՝ «Ուիգմոր» կենտրոնում: Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ ծանր հետևանք):
 
Մեզ փոխանցեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:
 
Ավելի վաղ «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանն ահազանգել էր, որ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
««Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին «Ուիգմոր»-ում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:
Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- հայտնել էր Պողոսյանը՝ նշելով, որ կինն առողջական խնդիրներ չի ունեցել։
 
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  «Ուիգմոր»-ը փոխկապակցված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի  հետ։ Նախարարը, սակայն, հերքել է՝ պնդելով, որ  «Ուիգմոր» կլինիկան իր ընտանիքի հետ կապ չունի։ Կլինիկայից եւս մեզ խոստացան կապվել, սակայն, ոչ կապվեցին , ոչ էլ։ Իսկ հետո մեր համառ հեռախոսազանգերին ի պատասխան ասացին, որ  գործ է հարուցված եւ բոլոր հարցերը ստանանք միայն ՔԿ-ից։ 
 
 
Հիշեցնենք, որ մեկ այլ՝  «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում  նախորդ տարի հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Սա այդ կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն էր  պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարել էր, որ տեսչական մարմնից ստացել են «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Այս պահին «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կասեցված է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված