Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ)

Ինչ է տեղի ունեցել երեկ Bubbles Restaurant-ում. սեփականատերը պնդում է՝ Եռաբլուր գնացողներն իրենց համար անցանկալի չեն

Թեմա

«Իրավունք»-ի խմբագրություն էր ահազանգել քաղակտիվիստ Արմինե Սնդոյանը եւ տեղեկացրել, որ մարտի 19-ին Bubbles Restaurant-ի դռների մոտ իրենց դիմավորել են մենեջերները եւ հայտնել, որ իրենք այլեւս անցանկալի հյուրեր են իրենց մոտ: «Պատճառաբանումը ավելի քան անհեթեթ էր` նրանք չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին», - նշել էր նա եւ մանրամասնել, որ Եռաբլուր պանթեոն գնալու մասին ինքն էր բարձրաձայնել՝ օրեր առաջ նույն ռեստորանում եղած ժամանակ:

Ահազանգի հետքերով՝ կապ հաստատեցինք Bubbles Restaurant, որտեղից տեղի ունեցածի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն տվեց սեփականատեր եւ տնօրեն Մովսես Մակարյանը:

«Այդ հաճախորդները, ում մասին խոսվում է, իրենք մեր մոտ եղել են մի քանի անգամ ու իրենց վարքը չի համապատասխանել մեր նորմերին: Սա մեր սեփականությունն է, հասարակական տարածք է ու ցանկացած հաճախորդ, որը մեր աշխատակցին նեղացնում է ու անհարգալից է, մեզ համար ընդունելի չէ: Նույն հաճախորդների հետ կապված առաջին դեպքերը եղել են շատ ավելի թեթեւ, օրինակ, ունենք մորուքով տղամարդ մատուցող, որին ասել են՝  «ապեր, ինչի մորուքդ չես թրաշում», կատակներ են արել, որը գրավել է մեր ուշադրությունը: Ես տեղեկացրել եմ, որ ուշադիր լինեն այդ հաճախորդների նկատմամբ, որպեսզի չկրկնվեն նման դեպքեր:

Իրենք մարտի 19-ին կրկին եկել էին մեզ մոտ, նստել են դրսի հատվածում: Ընդ որում՝ ցուրտ է եղել, մենակ իրենք էին այդտեղ նստած, մեր հյուրընկալը, որը երիտասարդ աղջիկ է՝ նոր նշանաված, 21 տարեկան, իրենց ուղեկցել է այդտեղ եւ նրանց կողմից հնչել է նման ռեպլիկ, թե՝ «բա ցուրտ չի, արի մեզ հետ նստի»: 50-ն անց կամ 50-ին մոտ տղամարդիկ են եղել, ինչպե՞ս կարելի է երիտասարդ աղջկան նման բան ասել: Դրանից հետո՝ մենեջերը մոտեցել է եւ մաքսիմալ քաղաքավարի ձեւով ասել է՝ ժողովուրդ ջան, ձեր հաշվիվը փակել պետք չի, հաշվեք փակած է, բայց մենք ձեզ էլ չենք սպասարկում: Փաստացի ապացույցները կան՝ տեսանյութերով, մեր աշխատակիցներով: Իրենք էլ մունաթով ասել են, թե՝ կտեսնեք ինչ կանենք, վեր են կացել, գնացել են:

Ինչ վերաբերում է, թե պատճառը եղել է Եռաբլուրի իրենց այցի հետ կապված: Նախ ասեմ, որ անձնապես ես ու իմ գործընկերը պատերազմի ժամանակ 3 միլիոն դոլար ենք բերել՝ որպես աջակցություն այդ օրերին: Ես ու գործընկերս նաեւ մասնակցում ենք ՈՄԱ-յի դասընթացներին, որ եթե ինչ, պատրաստ լինենք ցանկացած ձեւով սատար կանգնել: Ինձ համար անձնական շատ մեծ վիրավորանք էր նման բանում մեզ մեղադրելը», - ընդգծեց Մովսես Մակարյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ