Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ քրօրենսգրքին են հասել. Ալավերդյան Ցնցող զգեստներ, հույզեր ու խունկ. ինչ էր կատարվում ետնաբեմում Պետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեվանքով պատճառված վնասը. Աշոտ Նուրիջանյան Ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնահերթ չէ. սա վտանգավոր հետքայլ է. Արա Պողոսյան Կադիրովը տառապում է ծանր հիվանդությունից. «Новая газета» Անմար կրակի մասնիկը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ Թրամփը պաշտպանել է Պուտինի որոշումը «ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ «ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՉՄՏԱԾԵԼՈՎ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ԿՌԻՎ Է ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաէժան տաքսին Հայաստանում է. Numbeo

Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում

Մշակութային

60 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի ամուսինը: Նրա անժամանակ մահը մեծ կորուստ է թե՛ թատրոնի, թե՛ ընդհանրապես՝ հայ մշակույթի համար։

«ՓՆՏՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆ, ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴ ՄԵՆՔ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԵՑԻՆՔ»

Արա Դեղտրիկյանն իր ստեղծագործական ավելի քան 4 տասնյակ տարիների ընթացքում անմոռանալի հետք է թողել հայկական թատրոնում ու կինոյում՝ իր փայլուն խաղով, անսահման էներգիայով, հուզական խորությամբ ու բարձրարվեստ վարպետությամբ: Նրա կերտած կերպարները՝ Պաղդասարը, Մարգարը, Արշակը, Ժեւակին, Միշան, Վարդգեսը, Մակբեթը, Հայրոն, Թորգոմը, Բրունոն, Հեռմանը, Բռիլիանտովը, Պինյոնը, Ազատը եւ այլք, դեռ երկար կմնան հայ հանդիսատեսի հուշերում եւ հավերժ կապրեն հայ թատրոնի պատմության էջերում:

«Արայիկը մեր այսօրվա հերոսն է, նա այն բացառիկ դերասաններից է, ով առաջինը խաղաց Անդրանիկ Զորավարի դերը, որին հետեւեցին մի շարք այլ դերեր: Այնուհետեւ բանակ, ինստիտուտ ու կրկին թատրոն, որտեղ մենք ճակատագրով կապվեցինք: Նա փնտրված դերասան է, կարգին մարդ: Շատ եմ ուզում, որ նրա հետ երկար աշխատենք, քանի որ նա թատրոնում դեռ շատ անելիքներ ունի»,- ուղիղ 10-ը տարի առաջ այս խոսքերով նրա 50-ամյակը շնորհավորեց ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:

«ԴԱՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ ԵՄ, ՈՐՏԵՂ ԿԱ ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ...»

Խոստացել էր. «Եթե ողջ լինեմ, մասնակցելու եմ «Իրավունք»-ի 100-ամյակին»: «Իրավունք» թերթի էջերում հաճախ կարելի էր գտնել Արա Դեղտրիկյանի հարցազրույցները, թեպետ վերջին տարիներին հրաժարվում էր խոսել… Երկրին պատուհասած ավերի ու կորուստների ցավով տապակված արվեստագետն այլեւս սիրտ չուներ խոսելու մշակույթից…

«Ապրում ենք մի սարսափելի պատմական ժամանակահատված: Այնպիսի ազգային միասնություն, ինչպես այսօր է մեզ պետք, երեւի, չենք ունեցել ոչ մի ժամանակ: Պիտի միանան նույնիսկ նրանք, որոնք քաղաքական ինչ-ինչ հայացքներ են ունեցել, մոլորված ու  թյուրիմացության մեջ են եղել, որպեսզի կարողանանք լուծել մեր առջեւ չոքած բազմաթիվ խնդիրներ: Եվ առաջին հերթին պետք է զբաղվել մեր գերիների վերադարձավ: Պետք է սթափվե՛լ, ուշքի՛ գալ», - 44 օրյա պատերազմից հետո՝ կոչ էր անում Դեղտրիկյանը:

Իսկ պատերազմից առաջ նրա հետ մեր զրույցները մշակույթի մասին էին: Դեղտրիկյանն «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծորեն ասում էր, որ շատ անգամ առանձնապես չի հիանում թատերական նորարություններով. «Ինչ-որ ծուռ ներկայացումներ են ցուցադրում, արդեն այդ բոլոր նորարարություններից հոգնել ենք: Հասկանում եմ` նոր շունչ էլ է պետք, բայց եթե այդ ամենը շատ արդարացված է: Ի վերջո, ես դասական թատրոնի կողմնակիցն եմ, որտեղ կա դերասան, որտեղ զգում ես բեմադրիչի ձեռագիր, որտեղ կա սիրտ ու հոգի...»:

Նս մի վառ օրինակ էր, թե ինչպիսի անկեղծություն ու նվիրում կարելի է ունենալ արվեստի մեջ, ինչպես կարող է դերասանը ոչ միայն խաղալ, այլեւ ապրել իր ազնիվ կերպարով։

«Երկար տարիներ ծառայել եմ հայ թատրոնում եւ միշտ փորձել եմ ինձ բաժին հասած դերը  պատվով կատարել: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի հանդիսատեսին, չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը եւ ջերմ ծափահարությունները»,- ասում էր Դեղտրիկյանը:

«ԱՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԺՊԻՏ ՈՒՆԵՐ՝ ՃԻՇՏ ԱՐԵՎԻ ՊԵՍ…»

Օրինակելի ամուսին էր, սիրասուն հայր եւ բացառիկ պապիկ: Քաղաքականությունում եւ մշակույթում Արա Դեղտրիկյան եւ Կարինե Աճեմյան ներդաշնակ զույգին շատերն էին նախանձում: Կյանքի հարվածներն ու դժվարությունները հաղթահարեցին միասին՝ ունենալով ամուր ընտանիք պահելու իրենց բանաձեւը:

«Շատ մեծ քաղցրություն են մեզ համար թոռնիկները: Ճիշտ է, մեզնից հեռու են բնակվում, բայց մեր օրը սկսվում է Արեգով: Սկայպը փրկում է, ամենաքաղցր ժամանակահատվածն է, որ ուզում ես գրկել, սիրել: Երջանկություն են նրանք մեր` իմ, կնոջս, աղջկաս կյանքում», - առանձնակի ոգեւորությամբ էր խոսում Դեղտրիկյան պապիկը՝ թոռների մասին:

«Մեծ ցավով ընդունեցի համակուրսեցուս`ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի մահվան լուրը։ Բացառիկ տաղանդավոր արտիստ, անփոխարինելի ընկեր, լուսավոր մարդ, արվեստի մեծ նվիրյալ … Խոր վշտով ցավակցում եմ նրա տիկնոջն ու դստերը՝ իմ հարազատներ՝ Կարինե Աճեմյանին ու Մանանին… Ափսոս… Ամենաներդաշնակ, սիրառատ ու ջերմ ընտանիքներից մեկը… Աստծով մխիթարվեք… Թող Արայի նվիրած սերն ու ջերմությունը որպես լույս ապրի ձեր սրտերում… Արան բացառիկ ժպիտ ուներ՝ ճիշտ արեւի պես, ու երբ ժպտում էր լուսափայլ ջերմություն էր սփռում… Աստծո փառահեղ արքայության մեջ ապրի հոգին… Արա Դեղտրիկյան արտիստի անփոխարինելի տեսակը միշտ վառ կմնա նրա խաղընկերների եւ հանդիսատեսի սրտերում…», - գրում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին՝ ժամը 11:00-13:00-ն, նույն վայրից:

«Իրավունք»-ը խորին ցավակցություն է հայտնում տիկին Աճեմյանին, դստերը՝ Մանանին եւ Դեղտրիկյանի բոլոր հարազատներին, խաղընկերներին, Պարոնյան թատրոնի ողջ անձնակազմին՝ այս ցավալի կորստի կապակցությամբ։  Արա Դեղտրիկյանի անունը, նրա արվեստը, նրա ներդրումը հայկական թատրոնում չի մոռացվի երբեք։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 






Ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, հիմա էլ քրօրենսգրքին են հասել. ԱլավերդյանՑնցող զգեստներ, հույզեր ու խունկ. ինչ էր կատարվում ետնաբեմումՊետությունը պարտավոր է հատուցել իր անգործության հետեվանքով պատճառված վնասը. Աշոտ ՆուրիջանյանՑեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնահերթ չէ. սա վտանգավոր հետքայլ է. Արա ՊողոսյանԿադիրովը տառապում է ծանր հիվանդությունից. «Новая газета»Անմար կրակի մասնիկը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ ՊետերբուրգԹրամփը պաշտպանել է Պուտինի որոշումը«ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ«ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՉՄՏԱԾԵԼՈՎ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ԿՌԻՎ Է ՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՀարավային Կովկասի երկրների շարքում ամենաէժան տաքսին Հայաստանում է. NumbeoՌԴ հատուկ ծառայությունը հայտարարել է, որ ԵՄ-ն և Ուկրաինան ձգտում են «փչացնել» Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունըԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հայրենակցական միության նախագահի ընտրությունը վատ նախադեպ եմ համարում. ԲալասանյանԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համարՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ֆոտոշարքԽորհրդային հանրային սննդի մատակարարում, կամ այն, ինչ նրանք կերակրում էին ԽՍՀՄ-ումԳողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներՎերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան. Ինձագին` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Եվրոպան ընդունում է ռուսական գազից հրաժարվելու դժվարությունըՈւսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն. Հայկ ՍարգսյանԷրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվելԻնչ նվեր չպետք է նվիրել ծննդյան օրը հոբելյարինՀորդառատ անձրեւից հետո Երեւանում փողոցները կրկին հեղեղվել ենՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ ՆազարյանԻրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրաՌազմական ոստիկանությունը 33 տարեկան էԻնչո՞ւ են շնաձկները վախենում դելֆիններից, չնայած նրանք ավելի մեծ են և ուժեղԿես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային կայանը կարող է ընկնել Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սիրիայի վրաՀակոբյան Հրաչիկը փորձել է Նիկոլին իբր արդարացնել, բայց չի կարողացել.Armenian infoԱրդյոք պե՞տք է փակել սմարթֆոնի հավելվածներըԱՄՆ նախագահը 100% մաքսատուրք է սահմանում արտասահմանյան ֆիլմերի համարՄահացել է Ռադիկ ՄարտիրոսյանըՈվ դժգոհություն է հայտնում, իրեն հարցրեք․ Հայկ Սարգսյանը՝ թիմակիցների մասինՄանրամասներ՝ ՍԱՏՄ պետի ձերբակալությունից. 30 տոննա բենզինի կտրոն է վաճառել, պարգևավճարներ յուրացրել.armlur.amՍերգեյ Լավրովը կայցելի ՀայաստանՉեխիայի նախագահը բացառում է Ուկրաինայում խաղաղությունը 2025 թվականին«Բարսելոնայի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղում ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու միջնորդութուն է ներկայացվելՄեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Թրամփը «Բայդեն է դառնում»Անմար ոգի, Սյունյաց քոչարի. Սյունիքում պարային հրավառություն է սպասվումՄեծ Բրիտանիայում պատասխանել են Զելենսկու Մայիսի 9-ի սպառնալիքներինՏեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՆիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ. Արտակ ԶաքարյանՏարբեր բովանդակությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել. Մհեր ԲաղդասարյանԽուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը․ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար․ ԶԼՄԵրևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը. Կամո ԱրեյանTikTok-յան հիթ է դառնում ճկութով ասֆալտ քերելը. ԱվինյանՌոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. Ալեն ՍիմոնյանՈվքեր կխաղան «Ռեալի» առաջին գծում «Բարսելոնայի» դեմ խաղում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում․ ԱլենՍիմոնյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top