Ադրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջ
Միջազգային
Ադրբեջանի «Գադաբայի շրջանում իրենց հերթապահական կետից վերադառնալիս ադրբեջանական բանակի ակտիվ զինվորական ծառայության զինծառայողներ Գամիդով Ռուսլան Ռուստամ օղլուն և զինվոր Իմանով Ալի Տարիել օղլուն մառախլապատ եղանակային պայմաններում հայտնվել են ձնահյուսի մեջ։ Դժվարանցանելի տեղանքով բարձր լեռնային գոտում եղանակային անբարենպաստ պայմաններին, անհապաղ ձեռնարկվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների ուժերը, ռեսուրսները և հատուկ տեխնիկան, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության կապալառու ընկերությունը։