Կրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանց
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը լավ հասկանում և վստահում են միմյանց և մտադիր են գնալ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բարձր վստահությամբ կարող եմ ասել, որ նախագահներ Պուտինն ու Թրամփը լավ հասկանում են միմյանց, վստահում են միմյանց և մտադիր են աստիճանաբար ընթանալ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։