Մի ամբողջ օր ջուր չի լինի
Սպառողի անկյուն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 19-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվեն Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների,
Մոնթե Մելքոնյան փողոցի,
Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,
«Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: