«Ինտերը» առաջարկ ունի Ինձագիին
Սպորտ
«Ինտերի» ղեկավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ակնկալվում է, որ կողմերը կկնքեն նոր պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ինձագին «Ներաձուրիի» ղեկին է 2021 թվականից: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» 29 խաղից հետո վաստակել է 64 միավոր ու առաջին տեղում է։