Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր Է տրվել, հաղորդում է Sabah թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։
Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում: