Մեդվեդեւ. ճաշասեղանի մոտ միայն Ռուսաստանն ու Ամերիկան են, մյուսները` մենյուում
Միջազգային
Դմիտրի Մեդվեդևն այսպես է մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը.
«Նախագահներ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը հաստատեց այն հայտնի միտքը, որ ճաշասեղանի մոտ միայն Ռուսաստանն ու Ամերիկան են։ Մենյուում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ` կարտոֆիլով և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է։ Բարի ախորժակ»:
Նկատի ունի եվրոպական դիվանագիտության այն հայտնի սկզբունքը, թե` «եթե սեղանի մոտ չես նստած, ուրեմն` ճաշացուցակում ես»:
