Երգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունի
Մշակութային
Նախորդ տարի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթից հաղթանակով վերադարձած երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ նոր տեսահոլովակ է խոստանում երկրպագուներին: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կմեկնարկի մարտի 24-ից:
Թե ինչի մասին է երգը, եւ ովքեր են հեղինակները, երգչուհին չցանկացավ ժամանակից շուտ փակագծեր բացել, սակայն ընդգծեց, որ լինելու է շատ գեղեցիկ երգ եւ տեսահոլովակ:
«Անոնսը անպայման կտեղադրեմ իմ ինստագրամյան էջում: Մնացածի մասին կխոսեմ ավելի ուշ»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց Անահիտը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ